Փրկարարները Մագնիտոգորսկում փլուզված շենքի փլատակների տակից 11 ամսական երեխայի են դուրս բերել
International newsՓրկարարները Մագնիտոգորսկում փլուզված շենքի փլատակների տակից կարողացել են 11 ամսական երեխայի դուրս բերել։
Այս մասին հայտնում է gazeta.ru-ն` Չելյաբինսկի նահանգապետ Բորիս Դուբրովսկու մամուլի ծառայության հղումով։
«Փրկարարները լացի ձայն են լսել։ Երեխային փրկել է այն, որ եղել է մահճակալի մեջ` տաք ծածկված»,–ասված է հաղորդագրության մեջ։
Վերջին տվյալներով` Մագնիտոգորսկում պայթյունի հետևանքով ոււթ մարդ է զոհվել։
Հիշեցնենք, որ Մագնիտոգորսկի բնակելի շենքերից մեկում երեկ պայթյուն էր որոտացել, ինչի պատճառով տասնյակ մարդիկ մնացել էին շենքի փլատակների տակ։
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունից հայտնել էին, որ որպես պայթյունի պատճառ դիտարկվում է միայն գազի արտահոսքը, մյուս վարկածները չեն քննարկվում:
Աղբյուրը մանրամասնում է, որ պայթյունի հետևանքով փլուզվել է շքամուտքերից մեկը, վնասվել է 48 բնակարան, որոնցում ապրում էր 110 մարդ: