Հնդկաստանում դեռահասը զոհվել է՝ փորձելով սելֆի անել ջրվեժի մոտ
TVԱկանատեսները նկարահանել են դեկտեմբերի 30-ին Հնդկաստանի արեւելքի Օրիսա նահանգում տեղի ունեցած ողբերգությունը՝ տեղեկացնում է Vesti-ն։
Hindustan Times-ը հայտնում է, որ երիտասարդը փորձել է ջրվեժի մոտ քարերին կամգնած սելֆի անել, սակայն իրեն չի պահել եւ ընկել է ջուրը։
Նա չի կարողացել ափ դուրս գալ, իսկ մոտակայքում գտնվող մարդիկ չեն հասցրել ժամանակին օգնություն ցուցաբերել։
Դեռահասը խեղդվել է։ Նրա մարմնի որոնման աշխատանքներն իրականացնում են փրկարար ծառայության աշխատակիցները։