Առաջիկայում նախատեսվում է ունենալ նաև ծովային օրենսդրություն. ՏԿՏՏ-ն ամփոփում է տարին
Society«Հեղափոխությունը փոխեց ՀՀ ամբողջ տրամաբանությունն ու մոտեցումները: 2018-ը երբ նոր էր սկսվում, թվում էր, թե քաղաքական իմաստով լինելու է անհետաքրքիր տարի՝ այսինքն՝ իրականանալու է նախկին իշխանության տեսլականը, բոլորը կարծես հարմարվել էին այդ մտքին, բայց տեղի ունեցավ աննախադեպ իրադարձություն. «Սկսվեց շարժում, որը ի վերջո հանգեցրեց թավշյա հեղափոխության, որը փոխեց տրամաբանությունը, կոտրեց նախկին բոլոր կարծրատիպերը, և Հայաստանի համար նոր դարաշրջան բացվեց»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ՏԿՏՏ փոխնախարար Արման Փամբուխչյանը՝ ընդգծելով, որ վերադարձ անցյալին չի լինելու, Հայաստանն ընթանալու է նոր փուլով:
Փոխնախարարի հավաստմամբ՝ 6-7 ամիսներին ՏԿՏՏ ոլորտում եղել են փոփոխություններ, նոր երթուղիների շուրջ բանակցություններ, միջպետական երթուղիների մասով կազմակերպված մրցույթներն անցկացվել են հավասարության սկզբունքով, մշակվել են մի քանի օրենսդրական փաթեթներ: Առաջիկայում նախատեսվում է ունենալ նաև ծովային օրենսդրություն:
«Պետք է տեղի ունենա նաև տնտեսական հեղափոխություն»,- նշեց «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր ընտրված Ա. Փամբուխչյանը՝ հավելելով, որ Ազգային ժողովում առաջին հերթին պետք է տնտեսական բլոկն ուժեղացնելուն ուղղված քաղաքականություն տարվի, օրենսդրական նոր մշակումներ պետք է արվեն: Նա նաև հույս հայտնեց, որ տնտեսական այնպիսի աճ կլինի, որը քաղաքացու համար շոշափելիորեն նկատելի կլինի, և 2019-ին բոլորին մաղթեց բարձր տրամադրություն:
Մանրամասն՝ տեսանյութում: