Սերժ Սարգասյանը վարել է վասալային քաղաքականություն. Փաշինյանը փոխել է իրավիճակը
Intervieworer.am-ի զրուցակիցը քաղաքագետ Արշակ Մուսախանյանն է։
Պարոն Մուսախանյան, Նոր տարին արտաքին քաղաքական ի՞նչմարտահրավերներով ենք սկսում։
-Ես այն կարծիքին եմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները շարունակում են ակտուալ մնալ նաև հեղափոխությունից հետո։ Միջազգային արձագանքները խոսում են այն մասին, որ դիվանագիտական ոլորտում Ղարաբաղի հարցով ակտիվ շրջան է։ Թե ինչի մասին է խոսքը, դժվար է ասել։ Բայց կարծում եմ, վարչապետ Փաշինյանը ինչ-որ պահի հանրության հետ կխոսի։ Պետք է հաշվի առնենք, որ Հայաստանում ընտրությունները նոր են ավարտվել, և Փաշինյանը նոր է սկսելու խորապես մտնել բանակցությունների մեջ՝ արդեն որպես ձևավորված և կայուն իշխանության ներկայացուցիչ։
Բացի այդ, խոսք կա, որ ՀՀ-ն նոր տարում նոր վարկեր է ստանալու ՌԴ-ից և այլ միջազգային գործընկերներից՝ հասցնելով ՀՀ պետական պարտք և ՀՆԱ հարաբերակցությունը մոտ 49․8 տոկոսի։ Սա մտահոգիչ շեմ է։ Ինչպես նոր տարում, այնպես էլ երկարաժամկետ պլանով, իշխանությունները պետք մտածեն պետական պարտքը նվազեցնելու և ստացված վարկավորումները արդյունավետ օգտագործելու հեռանկարների մասին։ Սա ևս բարդ խնդիր է։
–Եթե նախկինում ՌԴ–ի հետ ունեինք փաստացի վասալայինհարաբերություններ, այսօր, նոր իշխանությունների գործոնովպայմանավորված, ավելի շատ խորը կասկածանքներիհարաբերություններ են։ Ի՞նչ է պետք անել հարաբերություններըկարգավորելու ուղղությամբ։
-Հայ-ռուսական հարաբերությունները հարաբերություններ են, որում Ռուսաստանը դոմինանտ է։ Հայաստանի անվտանգության և ռազմավարական քարտեզում նա կարևոր և բացառիկ դերակատար է։ Մեծ է Ռուսաստանի դերը նաև Հայաստանին տրվող վարկերի, Հայաստանում կատարվող ներդրումների և Հայաստան կատարող գումարային փոխանցումների հարցում։ Սրանք հանգամանքներ են, որոնք էապես սահմանափակում են Հայաստանի արտաքին քաղաքական հնարավորությունները։ Այո, Հայաստան էլ իր հերթին ստրատեգիական գործընկեր է ՌԴ-ի համար հարավային ուղղությամբ և Իրանի հետ ցամաքային կապի մասով։ Սակայն ընդհանուր հաշվեկշռում, հայ-ռուսական հարաբերություններում կշեռքն օբյեկտիվորեն թեքված է ի օգուտ իրենց։ Սա նշանակում է, որ անկախ Հայաստանի իշխանությունների ով լինելուց, Հայաստանի արտաքին քաղաքականությունը սահմանափակ է։ Այո, Սերժ Սարգասյանը վարել է վասալային քաղաքականություն։ Նիկոլ Փաշինյանը փոխել է իրավիճակը։ Նա բարձրացրել է հայկանան դիրքերը՝ հիմնվելով ժողովրդական սուվերենության վրա։ Բայց պետք է իմանանք, որ առկա սահմանափակումները չեն վերացել։ Մենք՝ ռազմական և տնտեսական պոտենցիալով շարունակում ենք մնալ այնպիսին, ինչպիսին կայինք ամիսներ առաջ, և դա օբյեկտիվորեն անդրադառնում է նաև արտաքին հարաբերությունների հնարավորությունների վրա։
Հայ-ռուսական հարաբերությունների մասով ես ընդամենը մի խորհուրդ կտամ իշխանություններին․ Անտեսել հանրային տրամադրությունները և ռուսների հետ կառուցել հանդարտ և գործընկերային հարաբերություններ։ Ռուսաստանն իրականացնում է ռեալպոլիտիկ։ Սա կոշտ քաղաքականություն է։ Այդպիսին է Ռուսաստանը սկսած 2008թ․-ից։ Ըստ այդմ, պետք է պահել սառնասրտությունը և հաշվի առնել, որ երբեմն անհրաժեշտ կլինեն քայլեր, որոնք միգուցե պոպուլյար չեն լինի, բայց օգտակար կլինեն։
– Հայաստանում ունենք մի իրավիճակ, երբ իշխանությունըկատարյալ լեգիտիմ է։ Ի՞նչն է խանգարում կարգավորելու ներքին եւարտաքին խնդիրները։
-Կրկին պետք է նշեմ, որ թեև լեգիտիմության հարցը կարևոր է, բայց կոնկրետ արտաքին ճակատում դա ամենաորոշիչը չէ։ Կարևոր ֆակտորներ են նաև երկրի տնտեսական ներուժը, ռազմական պետենցիալը, բնական պաշարների առկայությունը, դեմոգրաֆիան և այլն։ Այս մասով շատ բան չի փոխվել։ Բայց մի կարևոր ռեսուրս, այնուամենայնիվ, ավելացրել ենք․ Մենք աստիճանաբար միանում ենք դեմոկրատական երկրների համայքնին։ Այստեղ կան ընդհանուր արժեքներ, կա մշակութային և քաղաքակրթական ընդհանուր դաշտ։ Սա լավ է երկրի վարկանիշի համար, նաև նոր ազդակ է լինելու ԵՄ և ԱՄՆ հետ հարաբերություններում։ Երկարաժամկետ առումով Հայաստանն այս փոփոխությունների պտուղն անպայման կքաղի։
Ինչ վերաբերում է ներքին խնդիրներին, ապա լեգիտիմությունը կարևորագույն հիմք է այստեղ։ Բայց երկարաժամկետ պլանավորման խնդիր կա։ Անհրաժեշտ կլինի դուրս գալ իրավիճակային լուծումների շրջանակից։ Պետք է դնել մինիմում հնգամյա պլան, անցնել դժվարագույն տնտեսական և դատաիրավական փոփոխությունների միջով։ Պետք է նկատի ունենալ, որ կլինեն դժգոհ խմբեր, կլինի վարկանիշի անկում, բայց դա մի փուլ է, որ հեղափոխական իշխանությունը պետք է անցի։ Թե ինչ կլինի ընթացքում, դա այդքան էլ կարևոր չէ, կարևոր է, թե հինգ տարի անց իշխանությունն ինչ կներկայացնի հասարակությանը՝ որպես արդեն իսկ կատարված լրջագույն ռեֆորմներ։ Ինչքան շատ ռեֆորմներ, այնքան շատ ներկայացնելիք և այնքան բարձր գնահատական։ Սա է իրավիճակի տրամաբանությունը, կոնֆորմիզմն ու դանդաղ քայլերն այս փուլի համար չեն։ Արդ, հիմնական խնդիրն է՝ անցնել երկարաժամկետ պլանավորման և խորը բարեփոխումների։