Լեհաստանի ԱԳ նախարարը Տուսկին ԵՄ-ում Գերմանիայի ոչ պաշտոնական ներկայացուցիչ է անվանել
SocietyԼեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչը հայտարարել է, որ երկրի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկին, որը ներկայումս Եվրոպական խորհրդի ղեկավարն է, ԵՄ-ում Լեհաստանի ներկայացուցիչ չի համարում, գրում է Gazeta-ն՝ վկայակոչեկով Polska Times-ին:
Նախարարի խոսքով՝ լեհական կողմը չի կասկածում Տուսկի լեգիտիմությանը, սակայն նրան իր ներկայացուցիչը չի համարում: Ընդ որում 2017-ին Եվրախորհրդի վերջին ընտրություններում երկիրն այլ թեկնածուի էր առաջադրել, իսկ Տուսկին առաջարկել էր Մալթան:
«Գագաթաժողովից մի քանի ժամ առաջ Տուսկի ընտրվելու մասին Բունդեսթագում ելույթի ժամանակ ասել էր Անգելա Մերկելը: Այնպիսի տպավորություն էր, որ նա Գերմանիայի ներկայացուցիչն է, թեեւ, հնարավոր է, ոչ պաշտոնական», — ասել է Չապուտովիչը: