Սյունիքում ոստիկանության ծառայողը Jeep Grand Cherokee-ով բախվել է 80-ամյա վարորդի «ՎԱԶ 2106»-ին. կան վիրավորներ
SocietyՍյունիքի մարզում, այսօր՝ հունվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժ ամը 10։15-ի սահմաններում Սիսիան-Դաստակերտ ավտոճանապարհի 4.5 կմ հատվածում բախվել են 31-ամյա Արարատ Բ.-ի վարած Jeep Grand Cherokee մակնիշի 15 ՕՍ 326 համարանիշի եւ 80-ամյա Պավլուշա Վ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի 35 QP 531 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 2 վարորդներն ու Պավլուշա Վ.-ի ուղեւորներ 47-ամյա Վարդանուշ Վ.-ն ու 25-ամյա Էլիզ Ի.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Jeep Grand Cherokee-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել «06»-ին, այնուհետեւ հայտնվել մայթին։
Աղբյուրի տեղեկություններով՝ Արարատ Բ.-ն աշխատում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Սիսիանի բաժանմունքում