Yerevan, 18.November.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers

Գազի գինը և Հայաստանի ինքնիշխանությունը

Գազի գինը և Հայաստանի ինքնիշխանությունը 2018 թ-ի տարեվերջն աչքի ընկավ բուռն իրադարձություններով՝ կապված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած հերթական այցի և դրան հաջորդած իրադարձությունների հետ՝ Պուտինի կողմից Ռոբերտ Քոչարյանին ամանորի շնորհավորանքից մինչև գազի գնի բարձրացումով Հայաստանի համար... Գազի գնի բարձրացման հարցը շատ կարևոր է մեր հասարակության համար, քանի որ դա ունենալու է մուլտիպլիկատիվ էֆեկտ և կբերի գրեթե առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքների և ծառայությունների գների բարձրացմանը՝ սոցիալական խնդիրներ ստեղծելով հասարակության մեծ մասի համար... Այո՛, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն իր հայտարարության մեջ ասաց, որ որոշ ժամանակ գազի գնի բարձրացումը չի ազդելու Հայաստանի սպառողների վրա, սակայն չհայտարարեց, որ այդ բարձրացումը ՀՀ կառավարությունը մտադիր է սուբսիդավորել մեկ տարի՝ մինչև 2020 թ-ի հունվարը, երբ անհրաժեշտություն կառաջանա ռուսաստանյան "Գազպրոմ"-ի հետ նոր պայմանագիր կնքել... Այսինքն`գազի գինը որոշ ժամանակ անց կբարձրանա նաև սպառողների համար...  Հայաստանի համար գազի գնի բարձրացման հարցը բացահայտեց հետհեղափոխական էյֆորիայի տակ մնացած հայաստանյան հասարակության որոշ մասի տրամաբանելու և սառը դատելու բացայակությունը, որը նրանք բարձրաձայնում են սոցցանցերում և հատկապես facebook-ում... Մեր facebook-յան հասարակության մի ստվար զանգված գտնում է, որ եթե Պուտինը Հայաստանի համար գազի գինը բարձրացնում է, ապա պետք չէ բանակցել Ռուսաստանի հետ և պետք է համաձայնել գազի գնի բարձրացման հետ՝ այդպիսով պաշտպանելով Հայաստանի ինքնիշխանությունը... Որոշ մասն էլ նույնիսկ համաձայն էր մի քանի անգամ ավելի վճարել Մոսկվային գազի դիմաց՝ կրկին Հայաստանի ինքիշխանությունը Ռուսսատանից պաշտպանելու համար... Հետաքրքիր է, այդպիսի կարծիք հայտնողները տեսնես հարցրել են հասարակ մարդկաց կարծիքն այդ ամենի մասին...  Իսկ հիմա Հայաստանի համար գազի գնի և ինքնիշխանության մասին... Հայաստանի ինքնիշխանության համար տվայտվողները չգիտեն, որ այդ նույն ՌԴ-ն, որին պատրաստ են մեր վայ-հայրենասերներն ավելի շատ վճարել գազի դիմաց և պաշտպանել վերջինից Հայաստանի ինքնիշխանությունը, ապահովում է մեր երկրի սահմանների անվտանգությունը՝ Հայաստանում տեղակայելով 102-րդ ռուսական ռազմաբազան, որի ծախսերի 50 տոկոսը կատարում է պաշտոնական Երևանը... Այսինքն` մենք չկարողանալով պաշտպանել մեր սահմանների անվտանգությունը, այն վստահում ենք Ռուսաստանին և չենք մտածում, որ դա մեր ինքնիշխանությանն է վնասում, իսկ գազի գնի հարցը՝ ինքնիշխանության հա՞րց է... Հայաստանի երրորդ հանրապետության բոլոր ղեկավարները՝ Լ.Տեր-Պետրոսյանը, Ռ.Քոչարյանը, Ս.Սարգսյանը և ներկայիս վարչապետ Ն.Փաշինյանը երբևէ կասկածի տակ չեն դրել ռուսաստանյան ռազմաբազայի կարևորությունը Հայաստանի անվտանգության ապահովման հարցում... Հայաստանի համար գազի գնի բարձրացումով Հայաստանի ինքնիշխանությունը Ռուսաստանից պաշտպանողները լավ կլինի նաև մտածեն, թե ամեն տարի ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող, ինչպես նաև այնտեղ բնակվող մոտ 1,5 միլիոն Հայաստանի քաղաքացիներ և ՌԴ-ում բնակվող 2 միլիոն հայեր ինչ վիճակում կհայտնվեն, եթե Մոսկվան "փափուկ ուժի" քաղաքականությունից անցնի կոնկրետ ուժի ցուցադրմանը... Պետք չէ մոռանալ, որ տրանսֆերտների հաշվին ապրող մեր երկիրը շատ խոցելի է...Իսկ Հայաստան մտնող տրանսֆերտների 75-80 տոկոսը գալիս է հենց ՌԴ-ից...  Պարզվում է, որ մեր անվտանգությունը և շատ դեպքերում նաև հասարակության սոցիալական գոյությունը Մոսկվային վստահելով` հիմա մենք Պուտինին "ատամ" ենք ցույց տալիս և գազի գնի բարձրացման միջոցով վերջինից պաշտպանում ենք Հայաստանի ինքնիշխանությունը...  Սա ընդամենը երկու օրինակ էր... Ցանկը կարող եմ շարունակել...  Ես ինքս կերազեի ապրել գազի գնի բարձրացմամբ Հայաստանի ինքնիշխանությունը Մոսկվայից պաշտպանողների երևակայած Հայաստանում... Վայ-հայրենասերներից շատերը գտնում են, որ Հայաստանը պետք է հրաժարվի ռուսական գազից և այն գնի Իրանից... Լավ առաջարկ է... Բայց որևէ մեկը Իրանին հարցրել է նրա կարծիքն այս հարցի վերաբերյալ... Թեհրանը Հայստանին ավելի էժան գնով գազ չի վաճառի, եթե դա հակասում է ռուս-իրանական հարաբերություններին... Իրանի իշխանությունները, որոնք բավական բարդ հարաբերություններ ունեն Արևմուտքի և ԱՄՆ-ի հետ, չեն վատթարացնի իրենց հարաբերությունները ՌԴ-ի հետ՝ Հայաստանի միկրոգազային շուկայի պատճառով...  Հ.Գ. Ո՛չ ռուսամետ եմ, ո՛չ էլ արևմտամետ...Հայամետ եմ և սարսափում եմ վայ-հայրենասերներից... Հարգելինե´րս,պատմություն սովորե´ք... Գրում է Գագիկ Համբարյանը:

Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in YerevanIDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey Smbatyan"The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The service quality by Team was highly appreciated by UN representativeRate.Trading: Large Transactions with Digital Management of Exchange Rate RisksVIVA Foundation Named November Beneficiary of “The Power of One Dram”Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business ReputationIDBank at the UBA Regional Conference: From Travel Solutions to Business OpportunitiesJoint statement by the parties consolidatted around the national agenda35% Discount for the 35th Anniversary on Selected IDBank CardsConverse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?Converse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Bratislava forum to debate Armenia’s strategic futureUcom Service Center in Artashat Reopens at a New AddressUcom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfersUcom – Main Sponsor of the 21st International Microelectronics OlympiadIDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological DevelopmentIDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor