Արգելել հայերին մասնակցել ճանապարհային տենդերներին. ղազախ ցուցարարներ
BlogԻրավիճակը Ղազախստանի Կարագանդա քաղաքում շարունակում է լարված մնալ: Այնտեղ բողոքի կարճատև ակցիա է իրականացվել ընդդեմ հայերի: Կարագանդայի հայ համայնքի ներկայացուցիչներից տեղեկացանք, որ ցուցարարները հետևյալ պահանջներով են հանդես եկել. Պահանջ 1. Մահացածի ընտանիքին 1 մլն դոլար տալ հայկական սփյուռքը Կարագանդում շատ հարուստ է, նրանց համար սա մեծ գումար չէ Պահանջ 2. Արգելել հայերին մասնակցել ճանապարհային տենդերներին, որոնք նրանք հաղթում են պաշտոնյաներին կաշառք տալու միջոցով: Նրանց կառուցած ճանապարհների որակը շատ վատն է: Պահանջ 3 Կովկասցիների ձեռքում է շինարարական բիզնեսի մեծ մասը, կրճատել այն, հասցնելով նվազագույնի: Պահանջ 4. Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը վերահսկվում է կովկասցիների կողմից: Իրավախախտներին փակել բանտում: Պահանջ 5. Կովկասցիների կողմից բացված բոլոր սրճարաններն ու ռեստորանները վաղուց արդեն վերածվել են կազմակերպված հանցավորության օջախների: Դրանք անվանափոխել ղազախական անուններով և աշխատանքային ժամ սահմանել մինչև 23:00-ն: Պահանջ 6. 3 ավտոբուսների երթուղիները վերցնել Մանուկյանի ձեռքից և հանձնել պետությանը: Հիշեցնենք, այսօր հայերի դեմ Կարագանդայում բողոքի ակցիա է իրականցվել, որի ժամանակ ակցիայի մասնակցիները բղավել են վառել հայերին: Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում վիճաբանություն է տեղի ունեցել։ Մեկ մարդ մահացել է, երեքը վնասվածքներ են ստացել։ Սպանության կասկածյալներից երեքը հայեր են։