Հայկ Մարությանն առաջարկել է մշակել հատուկ նորմեր՝ շտապօգնության կանչերը տարբերակելու համար
TVՏոն օրերին «Շտապբուժօգնություն» ընկերությունը ստացել է 9334 կանչ, հոսպիտալացված քաղաքացիների թիվը կազմել է ընդհանուր կանչերի 18%-ը: Այս մասին նշվել է այսօր՝ հունվարի 8-ին, աշխատանքային այս տարվա առաջին խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետն առաջարկել է Առողջապահության նախարարության հետ համատեղ մշակել հատուկ նորմեր՝ կանչերը տարբերակելու եւ ավելի նպատակային արձագանքելու համար: «Բնականաբար, կանչը մերժելու մասին չէ խոսքը: Անհետաձգելի կանչերին պետք է արագ արձագանքել, իսկ քրոնիկ հիվանդությունների դեպքում՝ կամ ուղղորդել բժշկական հաստատություններ, կամ զգուշացնել, որ մի քանի ժամից եթե մոտենանք որեւէ խնդիր չի կարող լինել: Որովհետեւ այդ քանակությամբ կանչերը, երբ սկսում ենք սպասարկել, իրական շտապ դեպքերին սկսում ենք չարձագանքել»,- ասել է քաղաքապետը: