57 տարեկանում ես ազատվեցի 12 կգ ավելորդ քաշից, հոդացավերից և այտուցներից՝ այս ըմպելիքից ընդամենը մեկ բաժակ խմելով
TVՃարպակալումն ու ավելորդ քաշը մեր օրերում ամենատարածված խնդիրներից են, որոնց հիմնական պատճառը նստակյաց կենսակերպն է և սխալ սնվելը։
Այսօր հրաշալի բաղադրատոմս ենք առաջարկում, որը նյութափոխանակությունն արագացնելու և ավելորդ քաշից ազատվելու համար ամենահաջողվածն է։
Բաղադրատոմսը հիմնված է լիմոնի բուժիչ հատկությունների վրա, քանի որ այն օժտված է հզոր վիտամիններով և օրգանիզմի վրա հիմնային ազդեցությամբ։
Մյուս դրական հատկություններից մեկն էլ այն է, որ լիմոնի օգտագործումը կողմնակի ազդեցություն հիմնականում չունի և բուժումն էլ թանկ չէ։
Անցնենք բաղադրատոմսին։
Բաղադրիչներ
• 2 լիմոն
• 5 պճեղ սխտոր
• 2 սմ-ի չափով իմբիրի մի կտոր
• 1 լիտր հանքային ջուր
Պատրաստման եղանակը
Լիմոնը կիսել և հյութը քամել։
Սխտորի պճեղները և կոճապղպեղը մանրացնել։
Կաթսան ջրով լցնել և մեջը գցել լիմոնի կճեպները։
Թողնել՝ եռա։
Ավելացնել կոճապղպեղն ու սխտորը, փակել կափարիչը և անջատել կրակը։ Թողնել այդպես 20 րոպե։
Սառելուց հետո ավելացնել լիմոնի հյութը և ըմպելիքը լցնել ապակե, փակվող տարայի մեջ։
Խորհուրդ է տրվում խմել ամեն առավոտ 150-200 մլ, մինչև որ կհասնեք ձեր ցանկալի արդյունքին։ Ըստ ցանկության կարող եք մի քիչ մեղր և թարմ անանուխ ավելացնել։ Խմել 10-14 օրվա ընթացքում, այնուհետև 10 օր ընդմիջում անել և կարելի է կրկնել։
Եթե հիպերտոնիայի խնդիր ունեք, բաղադրատոմսից բացառեք կոճապղպեղը։
Եթե ըմպելիքը ձեզ համար շատ թթու է, ջրով բացեք։
Նաև խորհուրդ է տրվում շատ չուտել և ամեն օր առնվազն 30 րոպե քայլել։