Yerevan, 13.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նիկոլ Փաշինյանը հանրային սննդի ոլորտի գործարարների հետ քննարկել է հարկային վարչարարության և կարգավորումների հարցեր

Society

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչներին:

 ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը, հանդիպման սկզբում, մասնավորապես, նշել է. «Այսօր հավաքվել ենք քննարկելու այն խնդիրը, որ վերջին ամիսներին պարբերաբար հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում՝ խոսքը հանրային սննդի ոլորտի հարկային կարգավորումների մասին է: Մինչ այդ ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա. մենք հանրությանը և մասնավորապես գործարար աշխարհին առաջարկել ենք աշխատելու և համագործակցելու հետևյալ բանաձևը՝ հարստացեք և հարստացրեք: Այս բանաձևը մեզ համար շատ կարևոր է մի պայմանով, եթե մեր գործարար հանրության մեջ չկա մի հատված, որն այս բանաձևի երկրորդ մասը ջնջում է և կենտրոնանում առաջին մասի վրա:

Անկեղծ ցանկանում եմ ասել, որ հաճախ հնչում են շեշտադրումներ, թե ինչու ճանապարհը լավը չէ, թոշակները բարձր չեն և այդպես շարունակ: Եվ ոչ ոք հարց չի տալիս, թե ինչպե՞ս պետք է այդ ամենը լինի և ո՞ւմ միջոցով: Դա կարող է լինել պետական բյուջեի մուտքերի աճի և մուտք եղած գումարների արդյունավետ ծախսման ու կոռուպցիայի բացառման միջոցով: Մենք այս կոմպոնենտների վրա հավասարաբար պետք է աշխատենք, և արդյոք մենք կարող ենք ելնել այն կանխավարկածից, որ այն հանրությանը տրվող պոզիտիվ ուղերձներն ընկալվում են հավասարաբար և հավասարապես բոլորի կողմից:

Մեր կանխավարկածն ի սկզբանե դա է եղել, բայց երբ անձամբ ես մտնում եմ որևէ խանութ որևէ բան գնելու և այնտեղ աշխատողը զլանում է ՀԴՄ կտրոն տրամադրել՝  մտածում եմ, որ գուցե ոչ թե ինձ, այլ երկրի վարչապետի պաշտոնակատարին տեսնելով մարդը շփոթվում է: Բայց երբ խնդրում եմ նրան ՀԴՄ կտրոն տրամադրել և երբ ՀԴՄ կտրոնի մեքենան միացնելու գործընթացը տևում է 10 րոպե, հասկանում եմ, որ խանութում աշխատողը նույնիսկ գաղափար չունի, թե ինչպես է այն աշխատում, հասկանում եմ, որ շատ դեպքերում, ցավոք, մեր հանրության մեջ կան շերտեր, ովքեր այդ ուղերձն ընկալել են, ինչպես նախկինում: Հիմա, երբ նրանք տարբեր տեղերում «նալոգներ» չեն տալիս՝  դա համարում են շատ լավ առիթ, որպեսզի նշածս երկրորդ մասը ջնջեն: Մտածում են՝ այն մյուսն մասն էլ կառավարությունն է ջնջում, կոռուպցիայի դեմ էլ հետևողականորեն պայքարում է, շատ լավ առիթ է, որ մոռանանք ՀԴՄ մեքենան և ընդհանրապես այն, թե ինչի մասին է խոսքը:

Սա ես շատ նեգատիվ երևույթ եմ համարում: Ես դա համարում եմ նույնպիսի կոռուպցիա: Եթե այդ նույն մարդուն նշանակես նախարար կամ վարչապետ՝ ամբողջ երկիրը հինգ րոպեում կթալանի: Կոռումպացված պաշտոնյան ոչնչով չի տարբերվում այն մարդուց, ով մտածում է՝ ինչ անել, որպեսզի հարկ չվճարի:

Բայց կա ուրիշ հարցադրում. արդյոք այն հարկային համակարգը, որը գործում է՝ հնարավորություն է տալիս, որպեսզի մարդիկ հարստանան, այսինքն բիզնեսը զարգանա: Սա շեշտադրում է, որի քննարկումը մեր թիվ մեկ խնդիրն է: Եվ ես ուզում եմ հստակ ասել՝ բացառված է, որ մենք անարձագանք թողնենք որևէ արդարացի հարցադրում և շեշտադրում այս տրամաբանության մեջ: Եթե մենք տեսնենք, որ գործում է մի համակարգ, որը հնարավորություն չի տալիս, որպեսզի մարդիկ ավելի շատ աշխատեն, ավելի շատ եկամուտներ ստանան, հետևաբար ավելի շատ հարկեր վճարեն, կհամարենք, որ ունենք ընդհանուր խնդիր, որը պետք է միասին լուծենք: Հետևաբար, հույս ունեմ, որ մեր այսօրվա քննարկումը կլինի այս տրամաբանությամբ: Ուզում եմ միանգամից ասել, եթե մեր քննարկման արդյունքում կապացուցվի, որ մտահոգությունները հիմնավորված են և այդ առումով խնդիրներ ունենք, մենք, իհարկե, կարձագանքենք այդ մտահոգություններին, եթե չի հիմնավորվի, ուրեմն դուք կարձագանքեք այդ մտահոգություններին»:             

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարկային վարչարարությանը և կարգավորումներին վերաբերող մի շարք հարցեր, որոնց հետ կապված մասնավոր հատվածի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու հնարավոր խնդիրները: Վերջիններիս առնչությամբ  պարզաբանումներ են ներկայացվել Պետական եկամուտների կոմիտեի և պատկան այլ մարմինների ղեկավարների կողմից, տրվել համապատասխան հիմնավորումներ: Երկուստեք կարևորվել է հարկային բարենպաստ պայմանների և միջավայրի ապահովման անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանն առաջարկել է մասնավոր հատվածի և կառավարության միջև քննարկումները շարունակել՝ ֆիքսելով կոնկրետ ժամանակահատված: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ քննարկումների նպատակն է լինելու հստակ հաշվարկների ու հիմնավորումների հիման վրա հասնել ոլորտի հարկային կարգավորումների փոխադարձ ընդունելի և փոխշահավետ լուծումների:

The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course