Դահուկորդները կրկին ոսկե մեդալներ են նվաճել Լիբանանում
SportԴահուկավազքի Հայաստանի հավաքականի անդամները երկրորդ անգամ են մեդալակիր դարձել միջազգային մրցաշարում:
Աշոցքի ներկայացուցիչներ Կատյա Գալստյանը և Թադևոս Պողոսյանը Լիբանանում կայացած դահուկավազքի զարգացող պետությունների գավաթի խաղարկության 5 կմ և 10 կմ ազատ ոճի մրցատարածություններում երկրորդ անգամ դարձել են ոսկե մեդալակիր:
Գալստյանը և Պողոսյանը ավելի վաղ առաջին տեղն էին գրավել նույն մրցատարածությունում:
Լուսանկարը՝ դահուկավազքի ֆեդերացիայի