Հայ դահուկորդները կրկին մեդալներ են նվաճել Լիբանանում
SportՀՀ դահուկավազքի հավաքական թիմի անդամներ Կատյա Գալստյանը (Աշոցք) և Թադևոս Պողոսյանը (Աշոցք) դարձել են Լիբանանում կայացած դահուկավազքի զարգացող պետությունների գավաթի խաղարկության 5 կմ և 10 կմ ազատ ոճի մրցատարածությունների կրկնակի հաղթողներ:
Այս մասին հայտնում է Հայաստանի դահուկավազաքի ֆեդերացիայի փոխնախագահ Գագիկ Սարգսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք Կատյա Գալստյանի և Թադևոս Պողոսյանի առաջին հաղթանակների մասին:
Մրցաշարին մասնակցել էր 5 պետության 23 մարզիկ։ Ի դեպ Կատյա Գալստյանի վաստակած 110,50 վարկանիշային միավորը լավագույնն էր իր մարզական կարիերիայում: