Հայկական դիզայնով ուսապարկերը Հայաստանում չեն արտադրվի
International newsbigasia.ru-ն «Հայաստանում ստեղծել են խելացի ուսապարկ իր «հիշեցումով»» հոդվածում գրում է, որ Հայաստանում ստեղծել են խելացի ուսապարկ, որը ոչ միայն հուշում է տիրոջը մոռացված իրերի մասին, այլ նաև ունի ազդանշանային համակարգ գողությունը կանխելու համար: Ճիշտէ` ուսապարկի միայն դիզայնն է հայկական։Այն արտադրելու են արտասահմանում, բայց փոստով ստանալովայն՝եվրոպացիներն ու ամերիկացիները պիտակի վրա ամեն դեպքում կտեսնեն՝ designed in Armenia։ Ըստ Lumzag նախագծի ղեկավար Արմեն Պողոսյանի, իրենք ուզում էին ուսապարկը արտադրելՀայաստանում,բայցպարզվեց, որ
այդ դեպքում անհնար կլինի մրցունակ լինել գնի առումով, քանի որ նույնիսկ պատրաստի մասերն այստեղ հավաքելը ձեռնտու չէ։Դժվարություններ են ծագում նաև տեղափոխման հարցում։Չինաստանից պատրաստի ապրանքն առաքելն ավելի հեշտ է, քան Հայաստանից։ Ցանկացած դեպքում մարդիկ կիմանան, որ այդ ուսապարկերը նախագծվել են Հայաստանում: Ըստ Պողոսյանի, աշխարհում ուսապարկերի շուկան ընդլայնվում է, և հիմա ուսապարկով կարելի է տեսնել ոչ միայն ուսանողներին, այլ նաև պատկառելի «տիկնանց և պարոններին»։
Կամո Խաչիկյան