Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին դարպասապահը 27 տարեկանում ավարտել է կարիերան
SportՖուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին դարպասապահ Գոռ Էլյազյանը ավարտել է կարիերան: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում:
Օրեր առաջ 27-ամյա դարպասապահը հեռացել էր Վանաձորի «Լոռիից», որի կազմում խաղում էր 2017 թվականի հուլիսից:
Կարիերայի ընթացքում դարպասապահը հանդես է եկել նաեւ «Բանանցում», «Իմպուլսում», «Միկայում», «Շիրակում», «Կոտայքում» եւ «Արարատում»:
Ֆոտո՝ «Լոռիի» մամուլի ծառայություն