Հրանտ Թոխատյանը՝ լավագույն ութնյակում
International newstele.ru-ն «Այլ երկրների ո՞ր աստղերն են սիրում խաղալ ռուսական կինոյում» վերնագրով հոդվածում գրում է, որ քանի դեռ ռուս աստղերը երազում են Հոլիվուդի մասին, որոշ օտարերկրյա դերասաններ արդեն հարազատ են դարձել ռուսական կինեմատոգրաֆիային: «ТН»-ն կազմել է այդպիսի արտասահմանցի արտիստների թոփ ութնյակը: Այս ութնյակի մեջ է մտել նաև հայ դերասան, 60-ամյա Հրանտ Թոխատյանը: Այս երևանցին թոփ ութնյակ է մտել առանց մրցույթի՝ որպես ժողովուրդների բարեկամության զարգացման մեծ ավանդ ունեցող արտիստ: Ռուսաստանում Թոխատյանը հանրահայատ է դարձել շնորհիվ «Վերջինը Մոհիկյաններից» հեռուստասերիալում խաղացած իր գլխավոր դերի շնորհիվ:
Միևնույն ժամանակ նա հայտնի է իր հայրենիքում Երևանի կամերային թատրոնում աշխատանքի շնորհիվ, որը, ի դեպ, ստեղծվել է իր և իր ընկերների շնորհիվ: Թոխատյանը կինոյում առաջին անգամ նկարահանվել է 1985 թվականին «Կամոյի մենախոսությունը» ֆիլմում , սակայն այս ֆիլմը մնաց աննկատ: Հետո նա խաղացել է 2001 թվականի «Առողջարանային սիրավեպ», 2004 թվականի «Իմ մեծ հայկական հարսանիքը» և հետագայում արդեն՝ «Վերջինը Մոհիկյաններից» ֆիլմերում: Ներկայումս չնայած Հայաստանի վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանը խիստ զբաղված է Երևանում, բայց հասցնում է նաև շատ ժամանակ անցկացնել Մոսկվայում: Վերջին տարիներին նրա դերերը հաջորդում են մեկը մյուսին: Դրանք բազմաթիվ են:
Կամո Խաչիկյան