Բենգալյան ծոցում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ
International newsՀինգշաբթի Բենգալյան ծոցում Նիկոբարյան կղզիներից ոչ հեռու տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնել է Հնդկաստանի Օդերեւութաբանական դեպարտամենտը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Երկրաշարժը տեղի է ունեցել 84 կմ խորությամբ: Մագնիտուդը կազմել է 6,0: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նիկոբարյան կղզիներից հյուսիս-արեւելք»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ստորգետնյա ցնցումների հետեւանքով զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: