Ակնկալվո՞ւմ են կուսակցական խաղեր հաղթողների պատվին...
Blog
Նախ, ամոթալին այն է, որ երկու պատգամավորներն էլ չեն հերքել տեղի ունեցածը, ավելին, մեծ հպարտությամբ ու ցնծությամբ են պատմել, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել ու թե ինչպիսի հերոսական արարք են իրենք գործել, գուցե ակնկալելով, որ պետք է տրիումֆով մտնեն հարազատ կուսակցություններ որտեղ իրենց պատվին խաղեր են կազմակերպված:
Մի՞թե 20-25-ամյա խորհրդարանը պատգամավորներին մենամարտի մշակույթ է հաղորդել: Անկախ այն բանից, թե ինչ շարժառիթներ են եղել, պարոն Ֆարմանյան, խորհրդարանն այն տեղը չէ, որտեղ «դաստիարակչական ապտակներ» են հասցնում, իսկ Դուք էլ այն դիրքում չեք գտնվում, որ դրանով հպարտանաք:
Պարոն Զուրաբյան, նույնն էլ Ձեր պարագայում, ի՞նչ է նշանակում` «Նա նեղված է, որովհետև մի քիչ մոտիկից է ծանոթացել իմ ոտքի հետ: Ոտքս խոստացել է, որ ապագայում նման արարքներ թույլ չի տա»: Լիբերալ քաղաքական մշակույթում խորհրդարանական մենամարտն ու դրա հեգնական մեկնաբանությունը պարտադիր ատրիբուտներ են, այո՞:
Էրիկ Միլլերի ֆեյսբուքյան գրառումը