Բանանով կարկանդակները դուր կգան թե երեխաներին, թե ընտանիքի ավագ անդամներին
LifestyleԲաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 200 գր
- կարագ - 100 գր
- թթվասեր - 100 գր
- շաքարավազ - 50 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- աղ - 1 պտղունց
- Միջուկի համար՝
- բանան - 1 հատ
- կաթնաշոռ - 200 գր
- շաքարավազ - 50 գր
- ալյուր - 1 ճ/գդ
- կոկոսի քերուկ - 1-2 ճ/գդ
- վանիլին - 1 թ/գդ
Պատրաստման եղանակ
Փափկած կարագը տրորում ենք շաքարավազի հետ։ Ավելացնում ենք թթվասերը, աղը և խառնում։

Ավելացնում ենք փխրեցուցիչի հետ խառնած ալյուրը և գդալով խառնում։
Խմորը պետք է ստացվի փափուկ և ենթարկվող։ Այդ պատճառով կարող է անհրաժեշտ լինել ալյուրի տարբեր քանակություն` կախված դրա խոնավակլանման հատկությունից։ Կարևորը` խիտ և պինդ խմոր չստացվի։ Խմորը 20-30 րոպեով դնում ենք սառնարանը։

Պատրաստում ենք միջուկը:
Բանանը պատառաքաղով ճզմում ենք ցանկալի է այնպես, որ ոչ թե լիովին համասեռ զանգված ստանանք, այլ ոչ մեծ կտորներ մնան ։ Ավելացնում ենք միջուկի մնացած բաղադրիչները։ Ցանկալի է վերցնել փափուկ, միասեռ, մածուկանման կաթնաշոռ։ Եթե ձեռքի տակ այդպիսի կաթնաշոռ չունենք, կարող ենք եղածը անցկացնել մանր մաղով և մի փոքր թթվասեր ավելացնել։ Լավ խառնում ենք, և միջուկը պատրաստ է։

Խմորը բաժանում ենք 12 մասի։ Ամեն մասն առանձին գրտնակում ենք։

Շերտի վրա լցնում ենք միջուկի 1/12 մասը։ Եզրերը զգուշորեն միացնում ենք, որպեսզի ստացվի երկարավուն պատրաստվածք։ Անհրաժեշտության դեպքում մատերը կարելի է ալյուրոտել։

Պատրաստվածքը շրջում ենք այնպես, որ միացման հատվածը դեպի ներքև լինի և եզրերը ծռում ենք այնպես, որ բանանի տեսք ստանա։ Նույն գործողությունը կատարում ենք մնացած խմորի և միջուկի հետ։
Կարկանդակները շարում ենք յուղաթղթով ծածկած տապակի վրա։

Դնում ենք 180 աստիճան տաքացված ջեռոցում և թխում մոտավորապես 20-30 րոպե, կամ այնքան , մինչև խմորը մեղմ ոսկեգույն դառնա։
Թողնում ենք կարկանդակները սառչեն, ապա մատուցում ենք:

Այսպիսի կարկանդակներ շատերն են սիրում դեռ մանկուց, սակայն այս մեկը ոչ միայն բանանի յուրահատուկ տեսք ունի, այլև հենց այդ մրգի շատ համեղ միջուկ