2 միլիոն դրամը դարձել է 4. «Փաստ»
Economics«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Աշոտ Սահակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Այն ներկայացվել է 2019թ. հունվարի 14–ին:
ՏԿՏՆ լիցենզավորման գործակալության պետի հայտարարագրում տվյալներ չկան անշարժ և շարժական գույքի վերաբերյալ:
Ներկայացված փաստաթղթից տեղկանում ենք, որ հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցը 2018թ. սկզբում կազմել է 2 200 000 ՀՀ դրամ:
Նշված հարկային տարվա վերջում նրա դրամական միջոցներն ավելացել են՝ 2 200 000 ՀՀ դրամը տարեվերջում կազմել է 4 400 000 ՀՀ դրամ: Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտը հարկային տարում կազմել է 5 499 983 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Աշոտ Սահակյանը նախարարության լիցենզավորման գործակալության պետի պաշտոնը զբաղեցնում է 2017թ. հուլիսից:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում