Yerevan, 18.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Իրանցի գիտնականների սպանությունների հետ անմիջականորեն կապված է Ադրբեջանը

International news

rossaprimavera.ru-ն «Ինչպես ադրբեջանական ԶԼՄ-ները նեղացան Կուրղինյանից» հոդվածում գրում է, որ իրավիճակը, երբ ոմանք ամենուրեք տեսնում են «համաշխարհային հայությանն» ու նրանց «դավադրությունները», շատ տարօրինակ հոգեբանություն է: Ամբողջ կյանքում ընտանիքով Ռուսաստանում ապրած և ամբողջ կյանքում Ռուսաստանի շահերը պաշտպանած մարդու նկատմամբ ինչ-որ էթնիկ արմատներ և դրա հիմքով արված գործողություններ փնտրելն ուղղակի ապուշություն ու լպիշություն է: Ադրբեջանական 1news.az կայքը «Գորբաչովի նախկին խորհրդական Կուրղինյանը որոշել է գժտեցնել Բաքվին Թեհրանի հետ» ճչացող վերնագրով հոդված էր հրապարակել: Սա պատասխան մեկնաբանությունն էր ավելի վաղ «Կարմիր գարուն» տեղեկատվական կայքում (հիմնադիրը Սերգեյ Կուրղինյանն է) ներկայացված լուրին: Իսկ լուրն այն էր , որ Իրանի նախագահ Հասան Ռուհանին այցելել է «Մունաֆեգին» ահաբեկչական կազմակերպության կողմից սպանված հայ ֆիդայի Ալֆրեդ Գաբիի ընտանիքին: Արժե նշել, որ իրանական ղեկավարության կողմից Իրանի համար զոհված հայերի ընտանիքներին նմանատիպ այցեր կատարելը առաջին անգամ չէ, սա ավանդույթի բնույթ ունի: Այստեղ պետք է նշել, որ այս լուրի մեկնաբանությունը ադրբեջանական կայքի կողմից անիմաստ է և չունի որևէ հիմնավոր պատճառ, բայց այն հուզականությունը, որը առաջացրել է լուրը ՝ «ահավոր հայերը փչացնում են մեր հրաշալի հարաբերությունները Իրանի հետ», հիմք է տալիս ենթադրել այլ բաներ: Մասնավորապես, որ Իրանի հետ Ադրբեջանի այդ հարաբերությունները այնքան էլ հարթ ու սահուն չեն, և որ դրանում հայերը չեն մեղավոր: Ադրբեջանական կայքը իր հոդվածում նշված այս լուրը համարել է սուտ, բացի այդ, հոդվածում տեղ են գտել մի շարք վարկաբեկիչ արտահայտություններ Կուրղինյանի և «Կարմիր գարուն» տեղեկատվական կայքի նկատմամբ: Ինչպես հիմարություն է «համաշխարհային հայության դավադրություններ» փնտրելը, այնքան էլ հիմարություն է Կուրղինյանին մեղադրել լեռնայինղարաբաղյան հակամարտության սանձազերծման և անգամ ԽՍՀՄ-ի կազմաքանդման մեջ: Արձահանագրել Կուրղինյանի կողմից որևէ կողմնակալ վերաբերմունք ղարաբաղյան հարցի նկատմամբ, անհնար է, նրա մոտ միշտ առաջնահերթ է ռուսական շահը: Նրա դիրքորոշումը այս հարցով միանշանակ է՝ միջազգային բանակցությունների գլխավոր սուբյեկտը պետք է լինի միայն Ղարաբաղի ժողովուրդը: Ինչ վերաբերում է 1news.az կայքում տեղ գտած ադրբեջանա-իրանական հարաբերությունների մեկնաբանությանը ասենք, որ այն միտքը, որ Ադրբեջանի անունը չի շոշափվում 2010-2012 թվականներին իրանական ատոմային ֆիզիկոսների սպանության գործերում, սխալ է: Իրանի արտգործնախարարությունը 2012 թվականի փետրվարի 12-ին մեղադրել է Ադրբեջանին Իսրայելի հետախուզությանը աջակցելու և գիտնական Մոստաֆի Ահմադի-Ռոշանի սպանության մեջ: Ընդ որում, որոշ փորձագետների կարծիքով, այս ամենը կազմակերպել էր ԱՄՆ-ը: Հիշեցնենք նաև, որ նեյրոֆիզիկ Մասուդ Ալի Մոհամմադի սպանության մեջ մեղադրվող կիկբոքսինգի Իրանի չեմպիոն Ջամալի Ֆիշին հարցաքննություններում ցուցմունք էր տվել, որ հավաքագրվել է իսրայելական «Մոսսադի» կողմից և պարբերաբար մեկնել է Թաիլանդ և Ադրբեջան, որտեղ սովորել է աշխատել պայթուցիկ նյութերի հետ: Ստացվում է, որ իրանցի գիտնականների սպանությունների մեջ անմիջականորեն կապված է Ադրբեջանը: Ավելին, 2012 թվականին ադրբեջանական ANS հեռուստաընկերությունը ցուցադրել է հարցազրույց «Մունաֆեգին» ահաբեկչական կազմակերպության երկու անդամների ՝ Շոկրոլլախ Մոտախեմիի և Համիդա Խարազիի հետ, որտեղ նրանք հայտարարել են, որ ներկայումս արդեն 9 տարի է՝ իրենք իրենց «ադրբեջանցի ընկերների» շնորհիվ ապրում են Ադրբեջանում: Նույն տարում Եվրասիական հետազոտական կենտրոնը հայտարարել է, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև կնքված՝ ռազմական ոլորտում համագործակցության պայմանագրի համաձայն, քննարկվում է «Մունաֆեգին» ահաբեկչական կազմակերպության որոշ անդամների տեղափոխությունը Ադրբեջան: Ըստ վերլուծաբանների, այս թեմայի սրությունը չի կարող չառաջացնել անհանգստություն և լարվածություն Թեհրանի և Բաքվի հարաբերություններում: Վերլուծաբանները նաև կարծիք են արտահայտել, որ Ադրբեջանը պետք է հասկանա այս թեմայի սրությունը Իրանի համար և խուսափի իր տեղեկատվական քաղաքականությունում երկիմաստ մտքեր արտահայտելուց, մասնավորապես Հայաստանի և Ռուսաստանի մեդիա և քաղաքական դաշտին Իրանի հետ Ադրբեջանի հարաբերությունները փչացնելու մեջ մեղադրելուց: Հույս ունենք, որ այս խորհուրդը կլսվի և համապատասխան կառույցների կողմից կառաջարկվի ադրբեջանական ԶԼՄ-ներին որպես ցուցում:

Կամո Խաչիկյան

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026