Ծաղկաձորը՝ զբոսաշրջիկների նախընտրած հանգստավայրերի հնգյակում
International newsria.ru-ն «Զբոսաշրջիկները ընտրել են ԱՊՀ երկրների լավագույն հանգստավայրերը» վերնագրով հոդվածում գրում է, որ ամանորյա լավագույն հանգստավայրեր են նշվել Բելառուսի, Ղազախստանի և Ադրբեջանի հանգստավայրերը։ Հարցումը իրականացրել է «Տուր Սթար» կազմակերպությունը։ Այսպիսով, ըստ վերլուծական կենտրոնի, հարցվողների 32%-ը համարում է, որ լավագույն հանգիստ կարելի է վայելել Մինսկի շրջանի Լոգոյսկ և Սիլաչի հանգստավայրերում։ Ղազախստանի Ալմաթի քաղաքի մոտ գտնվող Չիմբուլակում հանգստանալ նախընտրել է հարցվողների 23%-ը։ Իսկ Ադրբեջանում գտնվող Շահրադ և Տուֆանգադ հանգստավայրերում իրենց լավ են զգացել հարցվողների 16%-ը։ Հայաստանի Ծաղկաձոր հանգստավայրը ցանկալի է համարել հարցվողների 8%-ը, իսկ Կիրգիզիայի Կարակոլ հանգստավայրը նախընտրել է 6%-ը։ Այս նշվածները հանգստավայրերի լավագուն հնգյակն են։ Վեցերորդ տեղում է Ուզբեկստանի Չիմգան հանգստավայրը 5% ձայներով։
Կամո Խաչիկյան