10 000 դոլար, ավելի քան 4 միլիոն դրամ. Կարեն Կարապետյանի ունեցվածքը. «Փաստ»
Economics«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ հաշվեքննիչ պալատի նորանշանակ անդամ Կարեն Կարապետյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է բնակարան:
Կ. Կարապետյանը հայտարարագրել է նաև «TOYOTA CAMRY 3.5» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 4 150 000 ՀՀ դրամ և 10 000 ԱՄՆ դոլար:
2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 2 904 000 ՀՀ դրամ: Նշված թվից 1 904 000 ՀՀ դրամ եկամուտը գոյացել է աշխատավարձից, իսկ 1 000 000 ՀՀ դրամը՝ գույքը օտարելուց:
Նշենք, որ նա այս պաշտոնը ստանձնել է 2018 թվականի նոյեմբերին: Հավելենք, որ Կ. Կարապետյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը: Այս պաշտոնից նա ազատվել էր 2018 թվականի հունիսին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում