Դոլարի փոխարժեքը համեմատաբար կայուն է. Եվրոն էժանացել է մոտ մեկ դրամով
SocietyԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 25-ին, կազմել է 485.75 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.03 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 550.26 դրամ (նվազել է 0.91 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 635.22 դրամ (աճել է 1.52 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.34 դրամ (նվազել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 238.94 դրամ, ոսկի՝ 20,047.83 դրամ, պլատին՝ 12,415.69 դրամ: