Yerevan, 12.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Առերևույթ չարաշահումներ՝ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում. մեղադրանք է առաջադրվել երեք անձի (տեսանյութ)

Society

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել երեք անձի:

2018 թվականի հուլիսի 23-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ-ից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին են ստացվել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված գրության հիման վրա նախապատրաստված նյութերն այն մասին, որ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված աուդիտորական ուսումնասիրության արդյունքում ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձ հանդիսացող նախկին աշխատակիցների կողմից կատարվել են մի շարք չարաշահումներ:

Դեպքի առթիվ 2018թ. օգոստոսի 2-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն  իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում:

Ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական միջոցառումների արդյունքում բազմաթիվ չարաշահումներ են ի հայտ եկել, պարզվել են ֆինանսական բնույթի առերևույթ չարաշահումներ կատարած անձանց ինքնությունը, ժամանակահատվածը և մեխանիզմը:

 

Քննությամբ պարզվել է, որ հիշյալ չարաշահումները կատարվել են 2014-2018թթ. ընկած ժամանակահատվածում:
Իրականացվել են քննչական լայնածավալ գործողություններ. համապատասխան մարմիններից առգրավվել են փաստաթղթեր, իրականացվել խուզարկություններ, հարցաքննություններ:

 
 

Այսպես՝ ՊՈԱԿ-ի տնօրենը, ով պաշտոնավարել է սկսած 2014 թվականից, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական լիազորություններով, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ՊՈԱԿ-ի փոխտնօրենի օժանդակությամբ,  առողջապահական սոցիալական, բնապահպանական  ՀԿ-ին օգնելու համար, իր ծառայողական դիրքը դիտավորությամբ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի արդյունքում ՊՈԱԿ-ին առերևույթ պատճառվել է էական վնաս:

Մասնավորապես՝ խախտելով ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 14-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում տուբերկուլյոզի դեմ պայքարի չափորոշիչը» հաստատելու մասին թիվ 59-Ն հրամանի հավելված 1-ին ով սահմանված չափորոշիչի 11-րդ կետը, համաձայն որի՝ տնային այցերի միջոցով հակատուբերկուլոզային բուժումն իրականացվում է տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետի բուժքույրերի կողմից` դեղորայքի ընդունման ուղղակիորեն հսկմամբ, և «Գնումների մասին» ՀՀ օրենքը, Կենտրոնին վերապահված նպատակների կատարման համար անհրաժեշտության բացակայության պայմաններում 2015 և 2016 թվականներին ՊՈԱԿ-ի կարիքների համար «ՀՀ տաս մարզերում և Երևան քաղաքում տուբերկուլյոզով հիվանդների բուժման համար տնային այցերի կազմակերպման» ծառայությունների մատուցման պետական գնում իրականացնելու մրցույթ անցկացնելու նպատակով  ստեղծել է գնահատող հանձնաժողովներ:

ՊՈԱԿ-ի տնօրենը հանձնաժողովի անդամների մի մասին հրահանգել է գնումների բաժնի աշխատակիցների կողմից ներկայացվող փաստաթղթերը անվերապահորեն ստորագրել` հակառակ դեպքում սպառնալով ազատել աշխատանքից, իսկ մյուս մասին` այդ փաստաթղթերն ընդհանրապես նրա ցուցումով չեն ներկայացվել:

Արդյունքում՝ հանձնաժողովի նիստերի ժամանակ կայացված որոշումների հիման վրա հաստատվել են գնման հայտարարությունների և հրավերների տեքստերը, որոնք չեն պարունակել ծառայությունների մատուցման քանակային ցուցանիշներ, մեկ միավոր ծառայության մատուցման դիմաց սահմանված հստակ գին, ծառայության ձեռքբերման գինը հիմնավորող որևէ ուսումնասիրություն, և մրցույթների հաղթող է ճանաչվել «բնակչությանը բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնելու» լիցենզիա չունեցող վերոնշյալ Հասարակական կազմակերպությունը:

Նախնական քննության տվյալներով՝ մրցույթի արդյունքների հիման վրա Հասարակական կազմակերպության և Կենտրոնի միջև 2015 և 2016 թվականներին կնքվել են  պետական գնման պայմանագրեր, որոնց առարկան եղել է Հասարակական կազմակերպության աշխատակիցների կողմից տուբերկուլյոզով հիվանդներին տնային պայմաններում բուժօգնություն տրամադրելը: 2015 թվականին կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա ՀԿ-ին փոխանցվել է 43.950.000 ՀՀ դրամ, իսկ 2016 թվականի ընթացքում կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 67.000.000 ՀՀ դրամ: Արդյունքում՝ ՊՈԱԿ-ի օրինական շահերին պատճառվել է ընդհանուր 110.950.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Պայմանագրի շրջանակներում ՀԿ-ի ներկայացուցիչներն իրականացրել են տուբերկուլյոզով հիվանդ անձանց 13.748 տնային այց: Մեկ այցի միջին արժեքը կազմել է 4.912 ՀՀ դրամ, մինչդեռ սույն ծառայությունը, որն այժմ մատուցվում է պոլիկլինիկաների բուժաշխատողների միջոցով, մեկ այցի արժեքը կազմում է 1.200 ՀՀ դրամ:

Բացի այդ, տնօրենը Հասարակական կազմակերպության և ՊՈԱԿ-ի միջև 2015 և 2016 թվականներին կնքված «ՀՀ տաս մարզերում և Երևան քաղաքում տուբերկուլյոզով հիվանդների բուժման համար տնային այցերի կազմակերպման» ծառայությունների մատուցման պետական գնման պայմանգրերի առկայության պայմաններում, նույն ՀԿ-ին օգնելու  համար, կրկին իր ծառայողական դիրքը դիտավորությամբ օգտագործել է ծառայության շահերին հակառակ:

Մասնավորապես՝ բանավոր կարգով յուրաքանչյուր ամիս հրահանգել է ընկերության գլխավոր հաշվապահին ՊՈԱԿ-ի բանկային հաշիվների հաշվեկշիռներում առկա գումարներից տուբերկուլոզի դեմ պայքարի տարածքայի կաբինետի բուժքույրերին փոխանցել այդ ամիս վերջիններիս կողմից կատարած այցելությունների համար գումարը, որի արդյունքում 2015-2017 թվականներն ընկած ժամանակահատվածում թվով 40 անձանց, առանց որևէ իրավական հիմքի առկայության, փոխանցվել է ընդհանուր 3.341.600 ՀՀ դրամ գումար` Կազմակերպությանը պատճառելով գույքային վնաս:

Պարզվել է նաև, որ ՀԿ-ի կողմից յուրաքանչյուր ամիս ներկայացված հանձնման ընդունման արձանագրություններում ներկայացված այցելությունների քանակը չի համապատասխանում իրականությանը, ՀԿ-ին ՊՈԱԿ-ից երբևէ դեղորայք չի տրամադրվել, մինչդեռ ՏՈՒԲ-ի բուժման համար անհրաժեշտ բոլոր դեղերը ՀՀ-ում գտնվում են միայն ՊՈԱԿ-ի պահեստում և վաճառքի ենթակա չեն:

Բացի այդ, քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 2015-2017թթ. «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել նաև թվով 3 այլ ՀԿ-ների և 1 ՊՈԱԿ-ի հետ:

Նախնական քննությամբ պարզվել է, որ հայտարարված մրցույթների գործընթացը կատարվել է ՀՀ օրենսդրության խախտումներով, մրցույթների անցկացման ու մրցույթում որևէ կազմակերպության շահած ճանաչելու համար անհրաժեշտ փաստաթղթերը եղել են թերի, իսկ մրցույթների գնահատման հանձնաժողովների անդամները հանդիսացել են նույն անձինք:

Սույն ծառայությունների մատուցման պայմանագրերի դիմաց վերոնշյալ հասարակական կազմակերպություններին վճարումներ է կատարվել «ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ»-ի կողմից ՀՀ առողջապահության նախարարությանը տրամադրված դրամաշնորհային գումարների հաշվին, որոնք նախարարությունից համապատասխան համաձայնագրերի հիման վրա փոխանցվել են «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին: 

Նախնական քննությամբ պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության և Գլոբալ հիմնադրամի միջև դրամաշնորհների հատկացման պայմանագրի բյուջեի զգալի մասը հատկացվել է «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին:

Բացի այդ, Կազմակերպության տնօրենը, իր ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելով, իր պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, այն է` իրեն անմիջականորեն ենթակա և հաշվետու Կազմակերպության գլխավոր հաշվապահին, իրավասություն տալով տիրապետելու ընկերության բանկային հաշիվների վրա առկա գումարները, նրա գործունեության նկատմամբ պատշաճ հսկողություն չի իրականացրել: Արդյունքում՝ նա 2014թ. դեկտեմբեր 1-ից մինչև 2018թ. հունիսի 1-ն  օգտվել է իրեն ընձեռված լիազորություններից և իրեն վստահված բանկային հաշիվների վրա առկա գումարներից անձնական հաշվեհամարներին մուտքագրելու եղանակով ապօրինի յուրացրել է առանձնապես խոշոր չափի` 53.481.928 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝  ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 315-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագարություն` չհեռանալու մասին:

Փոխտնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38- 308-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա 

մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` 

օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course