Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի նոր ղեկավարի ունեցվածքը. «Փաստ»
Economics«Փաստ» օրաթերթը գրում է.
Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ նա հայտարարագրել է երկու բնակարան, ինչպես նաև «HONDA CIVIC 1.8» և «NISSAN TIIDA 1.8 I» մակնիշի ավտոմեքենաներ:
Դավիթ Կարապետյանը հայտարարագրել է նաև թանկարժեք իր, թեև նշված չէ, թե ինչ իր է:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 14 500 000 ՀՀ դրամ:
2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 17 600 000 ՀՀ դրամ: Նշված թվից 12 000 000 ՀՀ դրամը գոյացել է մի ձեռնարկատիրական գործունեությունից, 5 600 000 ՀՀ դրամը՝ մեկ այլ ձեռնարկատիրական գործունեությունից: Հավելենք, որ Դ. Կարապետյանը Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար է նշանակվել 2018թ. հոկտեմբերին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում