Գեղասահքի օլիմպիական չեմպիոնը Եվրոպայում միայն երկրորդն է. Գալուստյանը` 22-րդը
SportԳեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Անաստաիսա Գալուստյանը 22-րդն է Եվրոպայի առաջնությունում:
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպայի առաջնությունում կայացել է կանանց մենասահքի ազատ ծրագիրը: Գալուստյանը ազատ ծրագրում հավաքել է 84.25 միավոր: Ընդհանուր հաշվարկում հայ գեղասահորդը վաստակել է 132.63 միավոր և 22-րդն է:
Եվրոպայի չեմպիոն է դարձել Ռուսաստանի ներկայացուցիչ Սոֆիա Սամոդուրովան, ով վաստակել է 213.84 միավոր: Արծաթե մեդալ է նվաճել Օլիմպիական խաղերի չեմպիոն Ալինա Զագիտովան, իսկ եռյակի վերջում ֆինլանդացի մարզիկ Վիվեկա Լինդֆորսն է: