Բուրժուական «կայֆեր» ֆիննանխում
AnalysisՎերջին շրջանում հանրությանը հետամանորյա թմբիրից դուրս բերեցին պետական ապարատում տեղի ունեցած պարգևավճարների բուռն հրավառությունը: Իշխանությունները ավելի լավ ուշադրություն ցրելու և իրականությունից շեղելու տարբերակ չէին էլ մտածի:
Այս ֆոնին հետաքրքրականն այն է, որ կարծես այս կամ այն կառույցը հատուկ ընտրվում և դառնում քֆրտվելու առարկա, դե մեր ՖԲ քոմենթչիներին էլ ուրիշ բան չի մնում, քան բուռն ու լիաթոք բոցավառվելը, և իրենց սոցիալական սուբլիմացիոն զայրույթը լցնել ասենք ՊԵԿ-ի կամ քաղաքապետարանի դեմքին:
ՀՀ ֆինանսների նախարարությունը ևս որոշել է պարգևավճարների հարցում առաջատար դիրքեր գրավել և չզիջել գործընկերներին: Ըստ տեղեկությունների՝ դեկտեմբերին աշխատավարձերը և պարգևատրումները չեն զիջել միմյանց և կազմել են մի քանի տասնյակ միլիոն:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան՝ 5 մլն 480 հազար դրամ,
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյան՝ 5 մլն 22 հազար 100 դրամ,
Ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյան (Ատոմ Ջանջուղազյանի սանիկը)՝ 7 մլն 017 000 դրամ,
ՖՆ գլխավոր քարտուղար Վազգեն Հարությունյան՝ 4 մլն 819 000 դրամ,
Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյան՝ 2 մլն 522 000 դրամ,
ՖՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Արման Ադիլխանյան՝ 3 մլն 497 000 դրամ,
ՖՆ բաժնի պետ Վահագն Արշակյան՝ 2 մլն 735 000 դրամ,
ՖՆ պետգնումների վարչության պետ Սերգեյ Շահնազարյան՝ 3 մլն 309 000 դրամ,
ՖՆ բյուջետային գործընթացի կառավարման վարչության պետ Լալա Անանիկյան՝ 3 մլն 619 000 դրամ,
ՖՆ մամլո քարտուղար Աննա Վարդանյան՝ 2 մլն դրամ,
Ֆինանսների նախարարի օգնական Տաթևիկ Պետրոսյան՝ 2 մլն 577 000,
ՖՆ բաժնի պետ Էդգար Մկրտչյան (ՖՆ նախարարի սանիկի քրոջ որդին)՝ 2 մլն 725 000 դրամ,
ՖՆ ֆինանսաբյուջետային վարչության պետի տեղակալ Վարուժան Բադանյան՝ 3 մլն 236 000։
Լավ, հասկանալի է, որ պետական համակարգում աշխատավարձերը ցածր են, իսկ ոլորտը ոչ այդքան գրավիչ, սակայն նման կարգի անասնական պարգևավճարները անմարդկային են, ու հանրության մոտ առաջացնում են ատելության ալիք:
Օրինակ ֆինանսների նախարարի օգնականը առավել մեծ պարգևավճար է ստացել, քան, օրինակ, ՊԵԿ-ի ղեկավարի խորհրդականը: Սա կարևոր է, որովհետև խորհրդականի պաշտոնը օգնականի պաշտոնից բարձր է:
Ընդգծենք, որ նման պարգևատրումներ երբեք չեն եղել ֆիննախում, մինչդեռ նույն ՊԵԿ-ում միշտ պարգևատրումները շատ ավելի բարձր են եղել: Մեր իշխանություններն այս գործընթացին տվեցին բավականին տարօրինակ՝ «իներցիոն» ձևակերպումը, ինչն ուղղակի անտրամաբանական է, եթե չասենք արհամարական:
Նման գործելաոճը ստոր անամոթություն է, քանի որ նոր իրավիճակային փոփոխությունն ուղղակի ազդել է պետական չինովնիկների մտքի թռիչքին՝ ով, ինչ վաղեմի մանկության թիվ ուզեցել է մակագրել է: Ահա թե ինչ պատկեր է տիրել մեր հայրենի ֆիննախում.
Բնավ հակահեղափոխական չլինելով, պարգևատրողների ու պարգևատրվածների բարոյական կերպարի մասին վատ ոչինչ չմտածելով` մտածենք ՀՀ պետական բյուջեի մասին: Եվ հարցի` կոռուպցիան վերացե՞լ է, թե՞ ռեբրենդինգի է ենթարկվել և հիմա օրենքի կատարման անվան տակ իրենք իրենց կաշառում են պաշտոնյաները հարկատուների հաշվին: Նիկոլ Փաշինյանը չի՞ ցանկանում լայվով իրական բացատրություն տալ, այլ ոչ թե աչքակապությամբ զբաղվի: Չի՞ ցանկանում ոչ մեկին ասֆալտին «պառկցնել» ու պատերով տալ:
Անդրանիկ Հարությունյան