Yerevan, 12.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նիկոլ Փաշինյանը՝ դավոսյան քննարկումների մասին․ մեր երկրի շուրջ ձևավորված պոզիտիվ մթնոլորտը պետք է կարողանանք օգտագործել տնտեսական առումով կոնկրետ արդյունքներ ունենալու համար

Politics

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն: Վարչապետը նախ ներկայացրել է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում միջազգային գործընկերների հետ ունեցած քննարկումների արդյունքները, այնուհետև անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում նախատեսվող ներդրումային ծրագրերի իրականացման աշխատանքների ընթացքին: Իր խոսքում, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօրվա մեր հանդիպման նպատակն է քննարկել, թե ինչ ընթացիկ ներդրումային ծրագրեր կան և ինչ վիճակում են դրանք, ինչ ունենք անելու ծրագրերը կյանքի կոչելու համար: Այս թեման կարևոր է Դավոսի համաժողովին մեր պատվիրակության մասնակցության ֆոնին: Ուզում եմ ասել, որ Դավոսում մենք մի շարք միջազգային գործընկերների, կորպորացիաների և ընկերությունների ներկայացուցիչների հետ ունեցանք հանդիպումներ, որոնց ընթացքում ձեռք բերվեցին պայմանավորվածություններ: Կարևոր է, որ այդ պայմանավորվածություններն ընթացք ստանան: Մասնավորապես, «Մարիոթ» ընկերության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ հաստատվեց, որ 2019 թվականի ընթացքում Երևանում «Մարիոթ»-ի կառավարման ներքո գտնվող ևս մեկ հյուրանոց կբացվի: Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ղեկավարի հետ պայմանավորվեցինք, որ նրանք առաքելություն կուղարկեն ՀՀ՝ քննարկելու, թե ինչ ոլորտներում նրանք կարող են ներդրումներ իրականացնել և Հայաստանին ցուցաբերել աջակցություն:  eBay ընկերության ներկայացուցիչների հետ քննարկեցինք այն խնդիրները, որոնք ՀՀ քաղաքացիներն ունենում են eBay-ից գնումներ կատարելիս: Պայմանավորվեցինք, որ այդ հարցը նրանք կքննարկեն և լուծումներ կգտնենք: ՎՏԲ բանկի հետ, ինչպես գիտեք, աշխատում ենք Թեղուտի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը հասնելու համար: Լեհաստանի վարչապետի հետ ունենք պայմանավորվածություն, որ մեր երկրների էկոնոմիկայի նախարարները կաշխատեն և կփորձեն դուրս բերել այն կոնկրետ ոլորտները, որտեղ լեհական ներդրումները կարող են օգտակար լինել:  Սինգապուրի փոխվարչապետի հետ ունեցանք խոսակցություն, որը կապված է, մասնավորապես, ավիափոխադրումների հետ: Նախնական պայմանավորվածություն կա, որ Սինգապուրի կառավարությունն աջակցություն ցուցաբերի Երևանի բուսաբանական այգու վերականգնման ուղղությամբ, որովհետև գիտեք, որ Սինգապուրում աշխարհահռչակ բուսաբանական այգի կա: Սինգապուրի փոխվարչապետն, ըստ էության, տեղում հաստատեց, որ կարող ենք այդ հարցը լուծված համարել, մնում է, որ Երևանի քաղաքապետարանը Բնապահպանության նախարարության հետ կոնկրետ նախագիծ ներկայացնի:  Շվեյցարիայի նախագահի հետ հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերվեց, ըստ որի՝ շվեյցարական կողմը ջրային ռեսուրսների կառավարման առումով աջակցություն կցուցաբերի մեր երկրին, որովհետև այդ առումով Շվեյցարիան գտնվում է բարձր մակարդակի վրա»: Նիկոլ Փաշինյանն ավելացրել է, որ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության ղեկավարի հետ քննարկել է Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների հետ կապված հարցերը: «Գյումրիի օդանավակայանի հետ կապված իրենք սպասում են մեր որոշումներին, որպեսզի ամբողջ թափով շարունակեն ներդրումային ծրագիրը: Գյումրիի օդանավակայանի շուրջ շեշտը դրվելու է բյուջետային ավիաընկերությունների վրա: ՎԶԵԲ-ի հետ խոսակցությունը վերաբերում էր փոքր և միջին բիզնեսի համար մատչելի վարկային միջոցներ ներգրավելու գործընթացին:  «Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նրանք առաջարկեցին, որպեսզի Հայաստանում նույնպես նմանատիպ հիմնադրամ ստեղծվի՝ հետագա արդյունավետ համագործակցության համար, որը հետաքրքիր առաջարկ է և պետք է քննարկենք:  Մենք հանդիպումների ընթացքում բոլոր գործընկերներին հրավիրել ենք մասնակցելու բարձր տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին:  Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ մեր երկրի շուրջ քաղաքական առումով ձևավորված է պոզիտիվ մթնոլորտ, ինչը պետք  է կարողանանք օգտագործել տնտեսական առումով կոնկրետ արդյունքներ ունենալու համար»,- ասել է վարչապետը: Այնուհետև քննարկվել են էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, առողջապահության, գյուղատնտեսության, դեղագործության, շինարարության, ենթակառուցվածքների ոլորտներում նախատեսվող ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարվող քայլերը: Անդրադարձ է կատարվել ներդրումային տարբեր հայտերի շրջանակում պետական գույքի տրամադրման պայմաններին, պետություն-մասնավոր հատված համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ 

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times