Yerevan, 30.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մահ, որ նման է սպանության․ եթե չլինեն հրաժարականներ, պատասխանատուն դառնում է Փաշինյանը

Հեղափոխական Հայաստանում կալանավոր է մահանում՝ հացադուլի հետևանքով։ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժկետում, երեկ՝ հունվարի 26-ին, առավոտյան մահացել է 44 օր հացադուլ հայտարարած կալանավոր Մհեր Եղիազարյանը:

Իշխանությունները գործեցին հին համակարգի տրամաբանությամբ՝ փորձելով քարոզչական հարթության վրա տպավորություն ստեղծել, որ այս սարսափելի մահն ամենևին էլ հացադուլի հետևանք չէ։ Էժան ու անպատվաբեր հնարք է։

Մհեր Եղիազարյանը հացադուլ էր հայտարարել դեկտեմբերի 5-ին և դուրս էր եկել հացադուլից հունվարի 17-ին․ ասել է ԱՆ քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Տիգրան Տոնոյանը: Թվում է՝ անմեղ տեղեկատվություն է, սակայն դրա խորքում պետությունը, կոնկրետ՝ արդարադատության նախարարությունը փորձում են «ձեռքները լվանալ» այս պատմությունից, հասարակությանը համոզել, որ մարդը մահացել է ոչ թե 44-օրյա հացադուլի հետևանքով, այլ՝ ինֆարկտից, այսինքն՝ ամրապնդել այն վարկած, որն առաջ է քաշել Քննչական կոմիտեն։ Նույնիսկ տարրական գիտելիքներ ունեցողի համար պարզ է, սակայն, որ  44 օր հացադուլից հետո մարդու օրգանիզմը այնքան է թուլանում, որ ամենաանշան բանն էլ կարող է ֆատալ հետևանքներ ունենալ։

Այստեղ ուզում եենք կանգ առնել ու ասել՝ գոնե մի խոսեք, արտադրադտության համակարգի ու քննչական մարմինների պատասխանատուներ, ո՞ւր էիք, երբ մարդը, ում մեղքը նույնիսկ դեռ հաստատված չէր, տասնյակ օրեր գալարվել է, բազմաթիվ անգամներ առերեսվել է մահվան հետ, իսկ դուք հանգիստ խղճով ձեր գլուխները դրել եք բարձին, պարգևավճարներ եք ստացել ու համարել եք, որ բանտում հայտնվածը մարդ չէ ու կարող է սովից մեռնել, մնալ անօգնական՝ հույսը դնելով Աստծո ու ճաղավանդակից ներս թափանցող լույս վրա, որն ամեն առավոտ նրա մոտ հույս է ծնել՝ իրիկունը վերածվելով խավար գուժող դժոխքի։

Քննչական կոմիտեի ցինիզմը ավելի հեռու է գնացել, ու նա իր սադիզմն արդարացնելու համար հիշեցրել է, որ Մհերը 2015-ին նույնպես՝ մեղադրվել ու դատապարտվել է խարդախության համար։ Մոտավորապես նման է այն ցինիզմին, թե՝ այ հասարակություն, ի՞նչ եք աղմուկ դնում մի հանցագործի համար․․․

Ո՞Վ Է ՄՀԵՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մահվան պահին՝ սովորական ու անօգնական մի կալանավոր, կյանքում՝ ազատամարտիկ ու լրագրող, ով կալանավորումից օրեր առաջ հասցրել է քննադատական հոդվածով անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը։

Հիմա նույնիսկ կարևոր չէ՝ Մհերն արե՞լ է խարդախություն, թե՞ ոչ, որովհետև ակնհայտ է, որ մեղսագրվող արաքի համար նա կարող էր ճաղերի հետևում չլինել՝ առնվազն մինչև դատավճռի հրապարակումը։ 2018 թվականի դեկտեմբերին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում Մհեր Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2դրվագ), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 2018 թվականի դեկտեմբերի 4-ից Եղիազարյանը հացադուլ է հայտարարել: 2018 թվականի դեկտեմբերի 21-ին քրեական գործը դատախազութան միջոցով ուղարկվել է Քննչական կոմիտե՝ նախաքննությունը շարունակելու: 2018 թվականի հունվարի 17-ին Եղիազարյանը դադարեցրել է հացադուլը։

Այսպիսով՝ Մհեր Եղիազրայանը գրեթե իր ողջ կալանքն անցկացրել է հացադուլի մեջ։ Նա այդպես էլ չի ընդունել իրեն հասցեագրված մեղադրանքը ու գուցե իր անմեղությունը որոշել է ապացուցել մահվան գնով։

Մինչդեռ՝ Մհերը կարող էր ազատության մեջ մնալ, առնվազն՝ մինչև դատավճիռը։

Պետք է ուշադրություն դարձնել խափանման միջոցի ընտրությանը և պարզել, թե արդյոք նպատակահարմար է խափանման միջոց կալանքը ընտրելը։ Մհերի դեպքում՝ խոսքը վերաբերել է գույքային, սեփականության դեմ ուղղված հանցագործության մեջ մեղադրվող անձին։ Հայաստանում կալանքները չափազանց շատ են կիրառվում։ Պետք է վերջ տալ այս արատավոր պրակտիկային՝ այսքան շատ կալանավորումներ կիրառելուն։ Ընդ որում՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, ողբերգական դեպքից ընդամենը մեկ շաբաթ առաջ մերժել է Մհեր Եղիազարյանի նկատմամբ  խափանման միջոցը փոխելու և գրավ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: Նրա պաշտպանը պատմել է, որ մեկ շաբաթ առաջ դատավարությանը ներկա է եղել նաև Եղիազարյանը, ով գտնվում էր ակնհայտ առողջական վատ վիճակում։ «Նա մասնակցում էր և նկատելի էր ակնհայտ, որ  ծայրահեղ վիճակում է գտնվում, և այդ պայմաններում, փաստորեն, մերժվել է  մեր միջնորդությունը, չնայած նրան, որ նույնիսկ պատգամավորների, նաև կազմակերպությունների երաշխավորություն կար»,-ասել է նա և նշել, որ Ազգային ժողովի երկու պատգամավոր` Սերգեյ Բագրատյանը և Նաիրա Զոհրաբյանը, երաշխավորություն էին ներկայացրել, որ ազատության մեջ հայտնվելու դեպքում Եղիազարյանը պատշաճ վարքագիծ կդրսևորի:

Բացի այդ, Վահե Արմենակյանը հավելել է, որ առաջարկվել էր զգալի չափով` հինգ միլիոն դրամի չափով գրավ:

Մհեր Եղիազրյանի խափանման միջոցը փոխելուն դեմ է եղել տխրահռչակ դատավոր Արմեն Բեկթաշյանը, ով նախկին իշխանության տարիներին «հետևողականորեն» ազատազրկում ու նվաստացնում էր ընդդիմադիրներին։ Թերևս Բեկթաշյանը, ով ԲԴԽ-ի անդամ է, պահանջարկված է  նաև նոր Հայաստանում։ Իսկ գուցե նոր Հայաստան չկա՞, մե՞նք ենք հորինել այն, որովհետև անկարելի է պատկերացնել, որ մարդը կարող է մահանալ կալանատանը 40 օրից ավելի հաց չուտելու հետևանքով։ Նման բան հնարավոր է Հյուսիսային Կորեայում․ Կուբայում, բայց ոչ՝ նոր Հայաստանում։

«Սկզբնական առանձնազրույցի ընթացքում Մհեր Եղիազարյանը բարձրացրել է իր վերաբերյալ քրեական գործով բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ քննության հարց և նշել, որ հայտարարել է հացադուլ: Մ.Եղիազարյանը նաև նշել է, որ վարույթն իրականացնող մարմի կողմից այլ անձանց, այդ թվում՝ մերձավոր ազգականների հետ իր տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների նկատմամբ սահմանվել է անհիմն արգելանք: Ըստ Մհեր Եղիազարյանի՝ արտաքին աշխարհի հետ կապից զրկված լինելու պատճառով իրեն պատկանող «Haynews.am» լրատվամիջոցը կրում է ֆինանսական վնասներ և կարող է փակվել: Դրանից բացի, Մ.Եղիազարյանը տեղեկացրել է նաև, որ ունի երկրորդ խմբի հաշմանադամություն՝ պայմանավորված սիրտ-անոթային հիվանդությամբ, և ընտրված խափանման միջոցը համատեղելի չէ իր առողջական վիճակի հետ: Մ.Եղիազարյանի վերաբերյալ գործի քննարկման ընթացքում կապ է պահպանվել նաև նրա որդու հետ, որն էլ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին է տրամադրել նրա հաշմանդամության խումբը հաստատող փաստաթղթի պատճենը Այցի և առանձնազրույցի արդյունքներով գրություն է ուղարկվել Գլխավոր դատախազություն, որով ներկայացվել են նշված բոլոր հարցերը»,- սա էլ հատված է ՄԻՊ գրասենյակի կողմից երեկ տարածված հայտարարությունից:

Ինչպես տեսնում եք՝ հանցավոր անտարբերություն ցուցաբերող պաշտոնյաների ցանկը չափազանց մեծ է ու այս դեպքում՝ օրակարգային է դառնում բոլորի պատասխանատվության հարցը։ Նման դեպքերում՝ արդարադատութան նախարարն ու ՔԿՀ ծառայության պետը պետք է հրաժարական տան, կարգապահական վարույթ հարուցվի դատավորի դեմ, վերադասի կողմից հստակ իրավական գնահատական տրվի նախաքննություն իրականացնող մարմնին, նրա ոչ իրավաչափ գործողություններին։ Հակառակ պարագայում՝ տեղի ունեցածի քաղաքական պատասխանատվությունն ընկնելու է վարչապետ Նիկոլ Փաշինանի վրա, որի պաշտոնավարման տարիներին Հայաստանի բանտում կալանավորը դարձել է խոշտանգումների զոհ։

Ընդ որում՝ Մհեր Եղիազարյանի մահվան հետ կապված դիսկուրսը սխալ ուղղությամբ է գնում։ Ի՞նչ տարբերություն՝ խոսքը սովորական կալանավորի՞, թե՞ լրագրողի կամ ազատամարտիկի մասին է։ Բոլորի կյանքը հավասարապես թանկ է՝ անկախ մասնագիտությունից ու սոցիալական կարգավիճակից, ու հետո՝ կալանավորը մեկն է, ում մեղքը դեռ չի հաստատվել, այսինքն՝ չկա դատավճիռ։ Արդ, հիմնական պահանջն այն պետք է լինի, որ նախքաննության ժամանակ կալանավորումը կիրառվի միայն բացառիկ դեպքերում։ Սակայն նույնիսկ ընդհանրական այս պահանջը օրակարգից չի հանում հրաժարականների անհրաժեշտությունը։

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Օրերս Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայցադիմում է ներկայացրել «Ժամանակ» օրաթերթի դեմ՝ զրպարտություն հանդիսացող «Ժամանակ» օրաթերթի 2018թ. դեկտեմբերի 12-ի «Բարձիթողի վիճակ՝ ՔԿՀ-ներում աշխատակիցները փող են աշխատում բանտախցի դռները բաց պահելու համար» խորագրով հոդվածը հրապարակայնորեն հերքելու պահանջի մասին: Մենք գրել էինք, որ մեր տեղեկություններով՝ կատարյալ բարձիթողի վիճակ է քրեակատարողական հաստատություններում: Նոր Հայաստանում ՔԿՀ-ների շուրջ ձևավորվել են տարբեր խմբավորումներ, որոնք հսկայական գումար են աշխատում կալանավորներին ալկոհոլ, թմրադեղեր կամ սնունդ մատակարարելու միջոցով: Կալանավայրերի աշխատակազմն էլ իր հերթին է գումար վաստակում կալանավորների հետ համագործակցության միջոցով: Մեր տեղեկություններով՝ որոշ կալանավորներ գումարներ են վճարում ՔԿՀ աշխատակիցներին բանտախցի դռները բաց պահելու համար: «Եթե այս պրոգրեսը շարունակվի, Հայաստանը կարող է ունենալ տարածաշրջանի և գուցե աշխարհի ամենաազատական կալանավայրերը»,- գրել էինք «Ժամանակ» օրաթերթում:

Քրեակատարողական ծառայությունը, սա դիտել է որպես զրպարտություն և հերքում է պահանջում։ Գործը մակագրվել է դատավոր Գայանե Մազմանյանին:

Լավ կլիներ, որպեսզի արդարադատության նախարարն ու քրեկատարողական ծառայությունը ԶԼՄ-ի դեմ հաշվեհարդար տեսնելու փոխարեն՝ վերացնեին այն բարքերը, որոնց մեջ թաթախված են ՔԿՀ-ները։ Այդ դեպքում՝ գուցե Մհեր Եղիազարյանի կյանքը հնարավոր լիեր փրկել։

Նոր Հայաստանում, այսպես կոչված՝ «զոն նայողների» ինստիտուտը վերացված չէ, նրա «արտոնագրի» գինն է բարձրացել։ «Զոն նայողը» գումարներ է հավաքում բոլոր խցերից՝ ամսական 25-30000 դրամի սահմաններում, որի մի մասը «մուծվում» է ՔԿՀ պետին, ինչի հետևանքով «ինդուլգենցիա» են ստանում հանցագործ աշխարհի երևելի դեմքերը, իսկ մյուս կալանավորները հնարավորություն են ունենում պահել արգելված իրեր, օրինակ՝ հեռախոսներ։ Օրինակ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում երբեք փակ չի լինում թիվ 48 խցի դուռը․ դա՝ այսպես կոչված, «զոն նայողի» «կամեռն» է, որը բանտում ավելի մեծ ազդեցություն ունի, քան՝ ծառայողները, որովհետև նրանք «նայում» են հենց «ասողի» ձեռքին։ Կամ՝ մի քանի հարյուր կալանավոր ունեցող «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ժամը 18-ից հետո բժիշկ չկա ու հեթապահում է բուժակը, ինչն էլ հաճախ պատճառ է դառնում, որ կալանավորների առաջին բուժօգնությունն ուշանա՝ հանգեցնելով դժբախտ դեպքերի(բուժակի մոտ, որպես կանոն, «ասպրինից» ու «անալգինից» բացի՝ այդ դեղ չի լինում)։

Եթե իշխանության առաջին դեմքերը չգիտեն, թող իրազեկվեն ու պարզեն, որ կալանավորների համար պատրաստված անորակ սննդի զգալի մասը գնում է խոզանոցներ։ Դե հա, մի զարմացեք՝ «Առաջին լրատվական»-ին դատի դտված ծառայության ներկա ու նախկին շատ պաշտոնայների համար խոզաբուծությունը շահավետ բիզնես է։ Կալնավորի հացի, նրա սովածության, անորակ սնունդի հաշվին, որը հետո դառնում է խոզի լափ․․․

Unibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank