Արտադրության ոլորտում շոշափելի ներդրումներ են արվում. Փաշինյանը խոսում է «տպավորիչ աճի» մասին
Society2018 թվականի հունվար-սեպտեմբերին, ըստ լայն տնտեսական դասակարգման (BEC), Հայաստան են ներկրվել 662.6 մլն դոլարի կապիտալ ապրանքներ (արտադրության կազմակերպման համար օգտագործվող սարքավորումներ եւ տեխնիկա): Այս ցուցանիշները Facebook-ի իր էջում տարածել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս ցուցանիշի իմաստն այն է, որ Հայաստան են ներկրվել ապրանքներ, որոնք անհրաժեշտ են արտադրության կազմակերպման համար:
2018 թվականին ունեցել ենք տպավորիչ աճ, ինչը նշանակում է, որ արտադրության ոլորտում շոշափելի ներդրումներ են արվում»,-գրել է նա:
Նշվում է, որ ըստ ՀՀ 2018թ. երրորդ եռամսյակի վճարային հաշվեկշռի տվյալների, 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ կապիտալ ապրանքների ներկրումն աճել է 260.6 մլն դոլարով կամ 64.8%-ով։ Նախորդ տարվա միայն երրորդ եռամսյակում ներկրվել են մոտ 230 մլն դոլարի կապիտալ ապրանքներ, ինչը 2017 թվականի երրորդ եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 63.7 մլն դոլարով կամ 38.4%-ով։