Արոնյանը կես միավորով է հետ առաջատարներից
SportՇախմատի աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը կես միավորով է հետ Ջիբրալթարի մրցաշարի առաջատարներից:
Ջիբրալթարի միջազգային մրցաշարի 8-րդ տուրում Արոնյանը կիսեց միավորը ռուս Վլադիսլավ Արտեմիևի հետ: Հրանտ Մելքումյանը գերազանցեց իսպանացի Իգար Վասկեսին: Իսկ Էլինա Դանիելյանը պարտություն կրեց:
Այժմ Արոնյանն ունի 6 միավոր և առաջատար եռյակից հետ է կես միավորով: 5,5 միավոր ունի Հրանտ Մելքումյանը:
Ջիբրալթարի միջազգային մրցաշարին մասնակցում է 250 շախմատիստ: Մրցանակային ֆոնդը կազմում է 25 000 եվրո: Այն կտևի մինչև հունվարի 31-ը: