Ֆուտբոլի ֆեդերացիան Վայոց ձորում 10 մարզադաշտ կկառուցի
SportՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ապրիլից սկսած 10 նոր մարզադաշտ կկառուցի Վայոց ձորի մարզում:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը:
«Մարզերում ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը մասսայական ֆուտբոլի զարգացման ծրագրի մի մասն է: Առաջին փուլում մարզերում մենք սիրողական ֆուտբոլի համար նախատեսված մարզադաշտեր ենք կառուցում: 40 մետր երկարությամբ, 20 մետր լայնությամբ և արհեստական խոտածածկով մարզադաշտեր են լինելու: Առաջին փուլը, որը հետազոտական էր, ավարտվել է: Առաջին 10 մարզադաշտերը կկառուցվեն Վայոց ձորի մարզում»,-ասել է Մելիքբեկյանը:
ՀՖՖ առաջին փոխնախագահի խոսքով` բնակավայրերն արդեն ընտրված են, իսկ բոլոր մանրամասներն արդեն համաձայնեցված են: Ծախսերն հիմնական մասն իր վրա է վերցրել ՀՖՖ-ն: Ներդրումներ կատարելու է նաև համայնքը:
«10 մարզադաշտերն օգտագործվելու են մասսայական ֆուտբոլի, սիրողական մրցաշարերի անցկացման և զարգացման համար: Դաշտերի կառուցումը մոտավորապես կսկսի ապրիլին»,-ասել է նա: