Ֆրանսիան «մեծ երկխոսությունից» առաջ
International newsՎերջին շրջանում Ֆրանսիայում կրքերը չեն հանգստանում: Էմանուել Մաքրոնը Կահիրեից շտապում է հանգստացնել «դեղին բաճկոնավորների» շարժման մասնակիցներին, ուր օրերս մեկնել էր պաշտոնական այցով: «Դեղին բաճկոնավորների» կողմնակիցները հոռետեսորեն են վերաբերվում «համազգային երկխոսությանը», որին Ֆրանսիայի նախագահի մտահղացմամբ, մինչև մարտի 15-ը կարող են մասնակցել Ֆրանսիայի բոլոր քաղաքացիները, որ իրար հետ քննարկեն իրենց հուզող խնդիրները:
«Ես ամենայն լրջությամբ եմ վերաբերվում կատարվողին: Ես չգիտեմ` ինչին կհանգեցնի համազգային երկխոսությունը, բայց գիտեմ, որ խոր եզրակացություններ կանեմ: Ես այդպես եմ տեսնում երկրի տրանսֆորմացիայի նոր փուլը»,-իր հարցազրույցներից մեկում ասել է Մաքրոնը:
Այնպահից, ինչսկսվելենհամազգայինքննարկումները, որոնցակտիվմասնակցումէնախագահը, բոլորհարցումներըցույցենտալիս, որֆրանսիացիներըհավանությունենտալիսմեծդեբատներիգաղափարին, հոռետեսորենենվերաբերվում, որկոնկրետարդյունքներկլինեն: Այսշաբաթ, դեղինբաճկոնավորների 11-րդակցիայիմասնակիցներնասումէին, որկառավարություննուզումէիրենցհիմարացնել: Մաքրոննառանցթաքցնելուասաց, որքայլումէբարակսառույցիվրայով` մեկնաբանելովերկրիսոցիալականվիճակը: Կիրակիակցիաանցկացրին «կարմիրփողկապավորները»` նրանքհակադրվումենդեղինբաճկոնավորներինուպաշտպանումեննախագահՄաքրոնին: Ժամանակինկոմկուսըկիրառումէրաջակցությունառանցմասնակցությանպրակտիկան:
Նույնն արեց Ֆրանսիայի կառավարությունը հունվարի 27-ի ազատության քայլերթի ժամանակ: Իհարկե ազատության տաս հազարանոց քայլերթին միացել էին մի քանի պատգամավորներ ու սենատորներ իշխող կուսակցությունից, բայց իշխանությունը փորձեց այդ իրադարձությունը հնարավորինս քիչ մեկնաբանել, որ որևէ մեկը չմտածեր, թե կառավարությունը «երկու Ֆրանսիաներից մեկին է ընտրում» և ոչ ոք չմոռանար համազգային երկխոսության մասին: Բողոքի ակցիաների պատճառով Մաքրոնը նույնիսկ ուզում էր հետաձել Եգիպտոս այցը, բայց շաբաթօրյա ակցիայի մասնակիցների փոքր թիվը (69 000` ամբողջ Ֆրանսիայում` անցյալ շաբաթվա 80000-իդիմաց), նախագահին թույլ տվեց բացակայել երկրից: Կառավարությունում գտնում են, որ ճնշումը նվազել է, բայց պետք է զգոն լինել:
Մեծ դեբատների գլխավոր արդյունքը կլինեն Մաքրոնի եզրակացությունները: Պետք են իրական փոփոխություններ, օրինակ` վարչապետի: Մեծ դեբատները նախագահ Էմանուել Մաքրոնի նախագիծն է, որի նպատակը բողոքական ակտիվության նվազումն է: Նախագծի գաղափարն ամբողջ Ֆրանսիայում հազարավոր ժողովների անցկացումն է, որի ժամանակ կքննարկվեն բոլոր խնդիրները: Ըստ էության՝ մեծ դեբատների սկիզբը, որոնց մասնակցել է Մաքրոնը, նրան թույլ է տվել բարձրացնել վարկանիշը: Մինչև մարտի 15-ը նախագահ Մաքրոնը ծրագրում է հանդիպել Ֆրանսիայի բոլոր 18 շրջանների ժողովրդի ընտրյալների հետ: Առաջին հանդիպումը Մաքրոնն ունեցել է Նորմանդիայում, Գրան Բորտերուլդ կոմունայում հունվարի 15-ին: Ֆրանսիայի հարավ-արևմուտքում Մաքրոնը հանդիպել է Օքսիտանիայի 600 քաղաքապետերի հետ: Եգիպտոսից վերադառնալուց հետո նրան սպասում են ևս 2 մեծ հանդիպումներ:
Մաքրո՞նը, թե՞ Ֆրանսիան է քայլում սառույցի վրայով: Մարտի 16-ին ի՞նչ եզրակացություններ է անելու Ֆրանսիայի նախագահը: Փաստ է, որ մեծ բանավեճի գաղափարով նա գտավ ժամանակավոր ելք ու այդ եզրակացություններից է կախված Մաքրոնի պաշտոնավարումը թե առաջին, թե երկրորդ ժամկետով:
Անդրանիկ Հարությունյան