Ի՞նչ է ուզում Վահան Շիրխանյանը զորացրված սպաներից. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեկ անգամ չէ, որ զորացրված սպաները տարբեր բողոքի ակցիաներ են կազմակերպել կառավարության շենքի մոտ. ընդ որում՝ թե՛ նախորդ իշխանությունների օրոք, թե՛ ներկայիս: Խոսքը բնակարանային ապահովվածության խնդիրներին է վերաբերում: Ըստ նրանց, այսօր մեր երկրում շուրջ 4 000 զորացրված սպա, որից 1000–ը՝ զինթոշակառու, մնացել է անօթևան, մի մասը վարձով է ապրում, ոմանք՝ դոմիկներում, մի քանիսը՝ հարևան–բարեկամի տներում, ով ոնց կարողացել է:
Հարցի վերջնական լուծում չեն համարում նաև կառավարության որոշումը՝ 1141 զորացրված սպաներից յուրաքանչյուրին միջինը 5 մլն դրամի վկայագիր տալու մասին, որը պետք է օգտագործվի բնակտարածք գնելու համար: Մեր տեղեկություններով, բողոքի ակցիաները շարունակվելու են: Սակայն ուշագրավ է, որ ոմանք այս մարդկանց խնդիրների հաշվին փորձում են դիվիդենտներ շահել: Մասնավորաբար, մեր աղբյուրների պնդմամբ, զինթոշակառու սպաների խմբին Բանակի օրվա կապակցությամբ «Հաղթանակ» զբոսայգում հանդիպման է հրավիրել Վահան Շիրխանյանը: Հանդիպումը, որպես այդպիսին, կարելի է ասել, չի կայացել, քանի որ մասնակիցները, ի հիասթափություն Շիրխանյանի, մի քանիսն են եղել: Մեզ հետ զրույցում հրավիրված, սակայն զբոսայգի չգնացած սպաներից մեկն ասաց, թե մեծ մասը չի մասնակցել, քանզի կասկածներ ունեն, որ ոմանք փորձում են իրենց ձեռքերով կրակից «քաղաքական շագանակներ» հանել...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում