Yerevan, 25.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ վարչապետը և Քյոլնի քաղաքապետը քննարկել են ՏՏ և մշակույթի ոլորտում համագործակցության զարգացման հարցեր

Politics

Վարչապետ Նիկոլ ՓաշինյանըԳերմանիա պաշտոնական այցի շրջանակում հունվարի 31-ին հանդիպել է Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հենրիետե Ռեքերը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Քյոլն քաղաք և նշել, որ մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի վարչապետին Քյոլնի քաղաքապետարանում: Նա պատմել է, որ Քյոլնում ուշադիր հետևել են 2018թ. Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին և մեծ ոգևորությամբ են ընդունել ժողովրդավարական շարժման հաջողությունը, այն, որ Հայաստանի քաղաքացիները կարողացան խաղաղ ճանապարհով հասնել ժողովրդավարական փոփոխությունների: «Դուք հույս եք ներշնչում բոլոր այն մարդկանց, ովքեր աշխարհում ժողովրդավարության զարգացման կողմնակից են», - դիմելով Նիկոլ Փաշինյանին` ասել է Քյոլնի քաղաքապետը:

 

Հայաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հենրիետե Ռեքերին գնահատականների համար և նշել, որ ուրախ է պաշտոնական այցի շրջանակում այցելել Քյոլնի քաղաքապետարան: «Մեզ հաջողվեց խաղաղ ճանապարհով Հայաստանում հասնել ժողովրդավարական փոփոխությունների և իրականացնել մի գործընթաց, որը համատեղեց անհամատեղելի թվացողը: Այն մենք անվանեցինք հայկական, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն», - ասել է Նիկոլ Փաշինյանը: ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ այս փուլում ՀՀ կառավարության օրակարգում ժողովրդական հեղափոխությունը տնտեսական հեղափոխության փոխակերպելն է, որպեսզի ազատությունը մարդկանց նաև բարեկեցություն բերի: Այս համատեքստում, վարչապետը կարևորել է օտարերկրյա, այդ թվում` Գերմանիայից ներդրումների ներգրավման ուղղությամբ աշխատանքը:

Քյոլնի քաղաքապետն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին` նշելով, որ քաղաքն իր ներդրումն է ունեցել այդ գործում և ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի՝ տեղադրվել է խաչքար: Նա ընդգծել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացի շարունակականության կարևորությունը և նշել, որ պետք է աշխատել համաշխարհային հիշողության քաղաքականության մշակման ուղղությամբ:

 

Իր հերթին վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը բարձր է գնահատում 2016թ. Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը: «Մեզ համար Ցեղասպանության ճանաչման գործընթացը ոչ միայն պատմական փաստի ճանաչման անհրաժեշտություն ունի, այլև մեծ կարևորություն՝ հետագա հնարավոր ցեղասպանությունները կանխելու տեսանկյունից: Ճշմարտությունը պիտի արձանագրվի դրա դատապարտելիությունն արձանագրելու համար: Նշեմ, որ ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր մաս է ցեղասպանությունների կանխարգելման միջազգային գործընթացի առաջմղումը, և Հայաստանի Հանրապետությունն այդ գործընթացի ակտիվ մասնակից է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը տեղեկացրել է, որ անցած տարվա դեկտեմբերի 9-ին Երևանում տեղի է ունեցել «Ընդդեմ ցեղասպանության կանխարգելման» 3-րդ գլոբալ ֆորումը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են համագործակցության հաստատման և զարգացման հնարավորությունները: Նիկոլ Փաշինյանը հեռանկարային է համարել ՏՏ ոլորտում կապերի խորացումը` ողջունելով այսօր Քյոլնի և Հայաստանի համապատասխան համալսարանների միջև համագործակցության հուշագրի ստորագրումը: Վարչապետն անդրադարձել է նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը` նշելով, որ այն արդեն համաշխարհային բրենդ է դարձել. այդպիսի կենտրոններ արդեն գործում են Երևանում, Ստեփանակերտում, Փարիզում, նախատեսվում է բացել Մոսկվայում, Բեյրութում, Տիրանայում, քննարկվել է նաև Բեռլինում բացելու հարցը: Քյոլնի քաղաքապետը հետաքրքրական է համարել ՏՏ ոլորտում Հայաստանի զարգացման փորձը` նշելով, որ կդիտարկի Հայաստան այցելելու և տեղում ՀՀ տեխնոլոգիական առաջընթացին ծանոթանալու հնարավորությունը:

Հենրիետե Ռեքերը բարձր է գնահատել Քյոլնի հայ համայնքի (Գերմանիայի տարածքում ամենամեծ) դերակատարությունը քաղաքի զարգացման գործում և կարևորել այն հանգամանքը, որ Հայ  Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդարանը գտնվում է հենց Քյոլն քաղաքում: Նա կարևորել է այսօր Քյոլնի տեխնիկական համալսարանի հետ համագործակցության հուշագրի ստորագրումը և պատրաստակամություն հայտնել, դրանից զատ, այլ ուղղություններով ևս ընդլայնել կապերը:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Քյոլնն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մշակութային ժառանգության պահպանման գործում և առաջարկել դիտարկել Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիի հետ գործակցության հաստատման հնարավորությունը: ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով` երկրաշարժից տուժած Գյումրին մշակութային հարուստ ժառանգություն ունի, և այս ոլորտում Քյոլնի հետ փորձի փոխանակումը կարող է օգտակար լինել: Քյոլնի քաղաքապետը ողջունել է առաջարկությունը և պատրաստակամություն հայտնել քննարկել մանրամասները:

Նիկոլ Փաշինյանը ստորագրել է քաղաքապետարանի Պատվո հյուրերի գրքում: Ի պատիվ ՀՀ վարչապետի՝ Նորդրայն-Վեստֆալեն երկրամասի Եվրոպական և միջազգային հարցերի նախարար Շտեֆան Հոլթհոֆ-Փֆյորթների կողմից տրվել է պաշտոնական ճաշ:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ շրջայց է կատարել Քյոլնի Մայր Տաճարում, ծանոթացել հոգևոր-մշակութային հռչակավոր կոթողի պատմությանը:

Հաջորդիվ նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը Քյոլնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris