Yerevan, 12.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Գոնե ես բավարարված եմ մեր քննարկումների արդյունքներից. Փաշինյանը՝ Մերկելի հետ հանդիպման մասին

Politics

Հայաստանի եւ Գերմանիայի հարաբերությունները դինամիկ զարգանում են։ Այս մասին այսօր՝ փոտրվարի 1-ին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա կարող  ենք արձանագրել, որ մեր հարաբերությունները բավականին դինամիկ զարգացում են ստանում, եթե մանավանդ հաշվի ենք առնում, որ ընդամենը մի քանի ամիս առաջ տիկին կանցլերը պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում եւ ահա տեղի է ունենում իմ պատասխան այցը» ,–նշեց Նիկոլ Փաշինյանը։  

Նա շեշտեց՝ Հայաստանի եւ Գերմանիայի հարաբերություններն առանձնահատուկ կարեւորություն ունեն. «Գերմանիան Հայաստանի կարեւոր միջազգային գործընկերն է, Եվրամիության երկրներից առաջին առեւտրատնտեսական գործընկերը Հայաստանի համար, իսկ աշխարհում՝ երկրորդը։ Այս փաստով արդեն արձանագրվում են այն առանձնահատուկ կարեւորությունը, որ ունեն Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի հարաբերությունները»։

Վարչապետի խոսքով՝ ՀՀ–ում վերջին զարգացումները ցույց են տալիս, որ ժողովրդավարությունը անշրջելի է Հայաստանի համար. «Ես ուրախ եմ, որ այս ընթացքում կարեւոր զարգացումներ են արձանագրվել Հայաստանում, ինչը եւս մեկ անգամ ցույց է տվել, որ ժողովրդավարությունը եւ ժողովրդական համակարգն անշրջելի են Հայաստանի համար։ Ուրախ եմ, որ եւ Գերմանիան եւ Եվրամիությունն ընդհանրապես պատրաստակամ են Հայաստանի Հանրապետությանը աջակցել ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում»։

Նրա համոզմամբ՝ կարեւոր է, որ Գերմանիան Հայաստանի առաջ աշխարհաքաղաքական ընտրության խնդիր չի դրել.  «Շատ կարեւոր է ընդգծել, որ մեր ԵՄ մեր գործընկերները եւ առավել եւս Գերմանիան այս բարեփոխումների օրակարգի համատեքստում մեր առաջ չի դնում եւ չի դրել աշխարհաքաղաքական ընտրության խնդիր, ինչը նշանակում է, որ մեր բարեփոխումների օրակարգը իսկապես կարող է լիարժեք իրականացվել նաեւ Եվրամիության եւ հատկապես Գերմանիայի աջակցությամբ»։

Փաշինյանը նշեց, որ քննարկվել է երկկողմ հարբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ. «Ընդ որում, առանձնակի կարեւորություն է ստացել տնտեսական համագործակցության թեման եւ արձանագրել ենք, որ այսօր արդեն գերմանական կապիտալի ներգրավման մի քանի կարեւոր ներդրումային ծրագրեր են իրականացվում ՀՀ–ում եւ մենք հույս ունենք, որ ներդրումային միջավայրի բարելավմանը զուգընթաց գերմանական ներդրումները ՀՀ–ում անխուսափելիորեն կավելանան»։ 

Նրա խոսքով՝ Մերկելի հետ տարածաշրջանային հարցերում փոխադարձ ընկալում կա. «Ըստ էության, մենք խոսեցինք նաեւ տարածաշրջանային իրավիճակի մասին, միջազգային օրակարգին վերաբերող հարցերի վերաբերյալ։ Ուրախ եմ արձանագրել, որ մենք այդ հարցերի վերաբերյալ ունենք փոխադարձ ըմբռնում։ Իհարկե, մեր տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հարցերը չափազանց կարեւոր են, բայց կարեւոր է նաեւ արձանագրել , որ խաղաղությունը եւ կայունությունը պետք է լինեն բազմակողմ ջանքերի արդյունք»։

ԼՂ կարգավորման գործընթացում, Փաշինյանի խոսքով, արձանագրել են՝ գործընթացի չի կարող միակողմանի լինել. «Մենք խոսել ենք նաեւ ԼՂ կարգավորման ընթացիկ իրավիճակի մասին եւ այս արձանագրումը նույնպես այդ համատեքստում արվել է, որ պետք է գործընթացը լինի երկկողմանի, եւ չի կարող ընթանալ միակողմանիության տրամաբանության մեջ»։

Իր ելույթի ամփոփելիս Փաշինյանն ընդգծեց՝ բավարարված է Մերկելի հետ քննարկումների արդյունքներից։ «Այս պահին կարող ենք արձանագրել, որ գոնե ես բավարարված եմ մեր քննարկումների արդյունքներից, կարող ենք արձանագրել, որ Հայաստանի եւ Գերմանիայի հարաբերությունների հետագա զարգացման համար ոչ միայն խոչընդոտներ չկան, այլ նաեւ կա փոխադարձ հետաքրքրվածություն այդ հարաբերություններին նոր ազդակ, նոր ուժ ու թափ հաղորդելու համար»,–եզրափակեց նա։

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times