Ո՞վ է Եվգենի Պետրոսյանի նոր ընտրյալը
International newsstarhit.ru–ն «Եվգենի Պետրոսյանն առաջին անգամ հասարակությանը ներկայացել է երիտասարդ օգնականուհու հետ» վերնագրով հոդվածում գրում է, թե, ըստ էության, բոլորն էին հետևում հայտնի հումորիստներ Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի ամուսնալուծման գործընթացին: Ընդ որում, նախկին ամուսինների միջև թշնամանքը բավականին լուրջ էր: Նրանք իրոք կիսելու շատ բան ունեն՝ անտիկվարիատ, անշարժ գույք և խոշոր բանկային հաշիվներ: 30 տարվա ամուսնության ընթացքում նրանք կուտակել են ոչ միայն մեծ կարողություն, այլ նաև մեծ վիրավորանք: Ընտանիքի տարաձայնությունների ենթադրյալ պատճառներից մեկը Պետրոսյանի 29–ամյա օգնականուհի Տատյանա Բրուխունովան էր: Այս ամբողջ ընթացքում զույգը չի հաստատել սիրավեպի մասին տարածված լուրերը: Վերջերս նրանց նկատել են «Матросская тишина» ներկայացման պրեմիերային: Միջոցառումը, իհարկե, նշանակալի էր, քանի որ Վլադիմիր Մաշկովը վաղուց չէր երևացել բեմում: Սակայն հասարակության ուշադրությունը գրավեց ոչ միայն դերասանի խաղը: Աղջիկը զարմանալիորեն համեստ էր հագնված և թատրոն էր եկել առանց շպարվելու: Եվգենի Վահանովիչը չէր փոխել դենդիի իր ոճը` բաճկոն և նորաձև փողկապ: Նրանց սոցիալական ցանցերի էջերում դեռևս չկա համատեղ լուսանկար, և նույնիսկ ներկայացման ավարտից հետո Պետրոսյանը նախընտրեց լուսանկարվել դերասան Ստանիսլավ Լյուբշինի հետ: Իսկ հումորիստի օգնականուհին միկրոբլոգում տեղադրել էր տեսահոլովակ, որտեղ նա Մաշկովի հետ է: Տատյանա Բրուխունովան անընդհատ հարձակումների է ենթարկվում համացանցում: Ոմանք նրան անվանում են «կույր տգեղ», մյուսները՝ «խառնակիչ կին»: Ոմանք հավատացած են, որ Եվգենիի սիրելին ապրում է արտիստի հաշվին: Բրուխունովան սկսել է Instagram–ի լուսանկարներում ավելի հաճախ թանկարժեք զարդերով և բրենդային հագուստներով երևալ: Հունվարի կեսերին Պետրոսյանը մեկնել է Իսպանիա Տատյանայի հետ: Չնայած զույգը համատեղ լուսանկարներ առայժմ չունի, բայց հավանաբար արդեն իսկ ինչ–որ մեկին հաջողված կլինի արձակուրդի ժամանակ նրանց լուսանկարել:
Կամո Խաչիկյան