Փարիզում հրաժեշտ են տվել Միշել Լեգրանին
SocietyՓարիզում հրաժեշտ են տվել հայկական արմատներով հանրաճանաչ կոմպոզիտոր Միշել Լեգրանին, հաղորդում է «Կուլտուրա» հեռուստաալիքը:
Հայտնի կոմպոզիտոր, «Օսկար» կինոմրցանակի եռակի դափնեկիրը շաբաթ լույս գիշերը 86 տարեկան հասակում կյանքից հեռացել է:
Հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել Սուրբ Ալեքսանդր Նեվսկու տաճարում, որտեղ Լեգրանը պսակադրվել էր իր կնոջ՝ ռուսական ծագում ունեցող ֆրանսիացի դերասանուհի Մաշա Մերիլի հետ:
Եղեկեցում էին Լեգրանի ընտանիքն ու մտերիմ ընկերները, այդ թվում՝ երաժիշտ եւ կոմպոզիտոր Վլադիմիր Կոսման եւ ռեժիսոր Կլոդ Լելուշը: Հրաժեշտի արարողությանը ներկա է գտնվել նաեւ Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը: Մարինյի թատրոնում քաղաքացիական հոգեհանգստից հետո Միշել Լեգրանին հուղարկավորել են Պեր-Լաշեզ գերեզմանատանը:
«Նա շատ կարեւոր մարդ էր ինձ համար, ես նրանից շատ եմ սովորել. նա մեծ ազդեցություն է թողել ինձ վրա: Ես մեծապես պարտական եմ նրան. բարձր եմ գնահատել նրան, որպես երաժիշտ: Այսօր տեղի ունեցածը պարզապես անիրական է»,-կիսվել է կոմպոզիտոր Վլադիմիր Կոսման:
Միշել Լեգրանը ծնվել է կոմպոզիտոր, դիրիժոր Ռայմոն Լեգրանի եւ հայտնի հայկական ընտանիքում ծնված դաշնակահարուհի Մարսել Տեր-Միքայելյանի ընտանիքում:
Լեգրանը հայտնի է, նախեւառաջ, որպես ֆիլմերի երաժշտության հեղինակ: Մասնավորապես, նա գրել է «Շերբուրյան հովանոցներ» (1964), «