Ստրասբուրգում ահաբեկչության գործով երեք մարդ կկանգնի դատարանի առջեւ
International newsՍտրասբուրգում Սուրբ Ծննդյան տոնավաճառում ահաբեկչության գործով երեք մարդու դեմ մեղադրանք է հարուցվել, հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի դատական իշխանությունների ներկայացուցիչներին:
Դատական մարմնի աղբյուրը մեղադրյալների անունները չի տվել՝ ասելով միայն, որ նրանք ձերբակալվել են Էլզասում՝ երկու այլ կասկածյալների հետ միասին, որոնք հետագայում ազատ են արձակվել:
Ֆրանսիական դատական իշխանությունները պաշտոնապես չեն հաստատել այդ տեղեկությունները: Միեւնույն ժամանակ, ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով, մեղադրյալները կասկածվում են ստրասբուրգյան հրաձիգ Շերիֆ Շեքաթին զենք ձեռք բերելուն աջակցելու մեջ, որից նա կրակել է դեկտեմբերի 11-ին: