Աննա Հակոբյանը` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
AnalysisԱյսօր խորհրդանում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլ»-ը խմբակցության անդամների հանդիպումը: Թե ինչ են քննարկել վարչապետն ու թիմակիցները շուրջ չորս ժամ տևած հանդիպման ընթացքում, դեռևս հայտնի չէ:
Ինֆորմացիայի պակասի պատճառներից մեկն էլ այն է, որ միջոցառումը փակ էր լրատվամիջոցների համար, ինչն էլ հարուցել էր, որոշ լրագրողների դժգոհությունը:
Վաղ առավոտյան Փաշինյանի կնոջը պատկանող «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Նարեկ Կիրակոսյանը սոցցանցի իր էջում լրագրողների խմբակային լուսանկար էր հրապարակել՝ նշելով, որ իրենց թույլ չեն տալիս մուտք գործել Ազգային ժողովի տարածք:
Լրագրողն ակնհայտ ծաղրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ լուսանկարը վերագրելով «Մամուլն ազատ է, քան երբևէ»: Բանն այն է, որ վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը բազմիցս խոսել է մամուլի ազատության մասին՝ նշելով, որ հեղափոխությունից հետո «մամուլն ազատ է, քան երբևէ»: Փաստացի այս քալով լրագրողը կոնկրետ օրինակի վրա մատնացույց է անում, որ Փաշինյանի խոսքերը չեն համապատասխանում իրականությանը: Ի դեպ, գրառումը զգալիորեն տարածվել է կայքերում և սոցցանցերում:
Ըստ ամենայնի, լրագրողներին ԱԺ տարածք չթողնելու պառճատը ոչ աշխատանքային օրով պայմանավորված խորհրդարանի տարածի պահպանության հատուկ պայամաններն են եղել, սակայն լրագրողը իր գրառման մեջ խոսել է միայն հետևանքների մասին, այլ ոչ՝ պատճառների:
Թե ինչու է Աննա Հակոբյանի աշխատակիցը հեգնում Նիկոլ Փաշինյանին կարելի է տարբեր կերպ մեկնաբանել: Մի բան հստակ է. Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները պարբերաբար բողոքում են «մեդիա մանիպուլիացիաներից» և լրագրողների «հարձակումներից», սակայն փաստացի ինքը՝ Փաշինյանը թիրախավորվում է սեփական կնոջը պատկանող կայքի լրագրողի կողմից: Փաստացի, Աննա Հակոբյանը ոչ սեփական դեմքով, այնուամենյանիվ գործել է ընդդեմ Փաշինյանի: