Նիկոլ Փաշինյանը հակասություններ չի տեսնում ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու մեջ․ DW
SocietyՀայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակասություններ չի տեսնում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիան ամրապնդելու եւ Եվրոպական միության հետ ավելի սերտ հարաբերությունների զուգահեռ զարգացման մեջ։ Այս մասին Փաշինյանը հայտարարել է փետրվարի 1-ին DW-ին տված բացառիկ հարցազրույցում։
«Իսկ Կրեմլի հանդուրժող վերբերմունքը Հայաստանում խաղաղ հեղափոխության հանդեպ նա բացատրեց անցյալ տարվա գարնան իրադարձությունների սկզբունքային տարբերությամբ, այսպես կոչված, «գունավոր» հեղափոխություններից»,- փոխանցում է գործակալությունը։
«Մենք չենք պատրաստվում մի գործընկերոջ հետ մեր հարաբերությունները զարգացնել ի վնաս մյուս գործընկերոջ»,- հայտարարել է Փաշինյանը հարցազրույցում»։
Պատասխանելով այն հարցին, թե ինչու Կրեմլը, որ Փաշինյանի իսկ գնահատականով՝ չի սիրում հեղափոխություններ, հանգիստ վերաբերեց Երեւանում իշխանության փոփոխությանը, ՀՀ վարչապետը կտրականապես հրաժարվել է Հայաստանի իրադարձությունները, այսպես ասած, «գունավոր» հեղափոխությունների հետ նույն շարքում դնել։
«Մեր հեղափոխության մեջ որեւէ գեոպոլիտիկ ենթատեքստ չի եղել, - հայտարարել է նա,- եւ չի եղել որեւէ արտասահմանյան ուժ, որը կմասնակցեր եւ կներգրավվեր մեր ներքաղաքական գործընթացին»։ Ընդ որում, Փաշինյանը չի հստակեցրել, թե հատկապես ինչ «արտասահմանյան ուժ» ինքը նկատի ունի։
DW-ի խնդրանքով թվարկելով հայկական հեղափոխության ձեռքբերումները՝ նա հայտարարել է, թե «գլխավոր ձեռքբերումն այն է, որ այժմ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, երկրում արմատախիլ է արված համակարգային կոռուպցիան, չկան տնտեսական մենաշնորհներ եւ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առջեւ ու իսկապես որոշում են իշխանության ճակատագիրը»։