Բեռլինում քննարկում են Եվրոպայում միջուկային զենք տեղակայելու հարցը
International newsՄիջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացմա պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումից հետո գերմանացի քաղաքական գործիչները քննարկում են Եվրոպայում ցամաքային բազավորման միջուկային զենք տեղակայելու նպատակահարմարության հարցը՝ հայտնում է DW-ն։
Մինչեւ վերջերս կանցլեր Անգելա Մերկելի կողմից ղեկավարվող Քրիստոնեասոցիալական միության քաղաքական գործիչները չեն բացառում նման հնարավորությունն այն դեպքում, երբ սոցիալ-դեմոկրատները եւ նրանց դաշնակիցները դրան դեմ են արտահայտվում։
ՔՍՄ ներկայացուցիչ Ռալֆ Բրինկխաուսը նախազգուշացրել է ՄՓՀՀ պայմանագրի շուրջ հակամարտության առաջացման վտանգի մասին։
Միաժամանակ, Բունդեստագում սոցիալ-դեմոկրատների խմբակցության փոխնախագահ Ռոլֆ Մյուտցենիխը անհրաժեշտ չի համարում Եվրոպայում տեղակայված միջին հեռահարության հրթիռների հագեցումը։ ԱՄՆ-ը արդեն սուզանավերի վրա տեղակայված թեւավոր հրթիռները միջուկային մարտագլխիկներով հագեցնելու որոշում է կայացրել՝ հիշեցրել է կուսակցության ներկայացուցիչը։