Էլ Կլասսիկո. Վաղաժամ եզրափակիչ Արքայական գավաթում
SportTotoGaming-ը «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» խաղի համար առաջարկել է մի շարք հետաքրքիր խաղադրույքներ, որոնց ծանոթանալու համար անցեք հղումով։
«Սուպերկլասսիկոն» պարզապես ֆուտբոլային խաղ չէ: Դա երկու մշակույթների, քաղաքների, երկրպագուների, խաղացողների առճակատման բրենդն է: 90 րոպե աշխարհը բաժանվում է երկու մարտական ճամբարների և հանգեցնում միմյանց միջև անհաշտ դիմակայության: Անկախ այն հանգամանքից, թե մրցաշարային աղյուսակի որ հորիզոնականում են գտնվում թիմերը, և ինչ մարզավիճակում են խաղացողները.բավական է հաղթել Կլասսիկոն, որպեսզի երկրպագուները ներեն ամեն ինչ: Այս հանդիպումը կդառնար եզրափակչի զարդարանքը, սակայն վիճակահանությունը նրանց միմյանց դեմ հանեց կիսաեզրափակիչ փուլում: Իսպանիայի գավաթի պատմության մեջ սա կլինի թիմերի 33-րդ դիմակայությունը. 14 անգամ հաղթել են «Սերուցքայինները» , 12 հանդիպում հաղթանակով են ավարտել «Կապտանռնագույնները», 7 հանդիպում ավարտվել է ոչ ոքի արդյունքով: Վերջին անգամ Իսպանիայի գավաթի մրցաշարում երկրի երկու ուժեղագույն թիմերը հանդիպել են 2014թ-ին` եզրափակչում, որտեղ հաղթանակի է հասել Մադրիդի «Ռեալը»: Այդ հաղթանակից հետո հինգ տարվա ընթացքում «Արքայական» ակումբն առաջին անգամ է դուրս գալիս Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ փուլ, մինչդեռ «Բարսելոնան» վերջին քառամյակի անփոփոխ գավաթակիրն է:
2019թ-ի առաջին էլ Կլասսիկոն կընդունի «Նոու Կամպ» մարզադաշտը, որտեղ «Բարսելոնան» կայուն է, վստահ է և պարզապես ուժեղ է ցանկացած մրցակցից: Հենց սեփական խաղադաշտի գործոնն էլ դիմակայությունից առաջ առավելություն է տալիս «Կատալոնական» ակումբին, ով ներկա դրությամբ հիանալի մարզավիճակում է գտնվում: Չնայած վերջին 4 հաղթանակներին` «Ռեալը» շարունակում է խոցելի լինել պաշտպանությունում: Ակնկալվում է, որ կլինի գոլառատ հանդիպում՝ համեմված «Սուպերկլասիկոյին» բնորոշ երևույթներով, ինչպիսիք են Լեո Մեսսիի գոլը, Սերխիո Ռամոսի բազմագույն քարտերը… բազմաթիվ անկյունային և տուգանային հարվածները: TotoGaming-ի տրամաբանական գործակիցներին կարող եք ծանոթանալ այստեղ «Ռեալը» հանդիպմանը կմոտենա առանց կորուստների, իսկ ահա «Բարսելոնայի» կազմում վնասվածքի պատճառով չի խաղա պաշտպան Ումտիտին:Սա նաև առաջին Կլասսիկոն է երկու ակումբների գլխավոր մարզիչների միջև. Հիշեցնենք, որ Սանտիագո Սոլարին «Ռեալը» գլխավորեց հենց «Բարսելոնայից» կրած խայտառակ պարտությունից հետո:
Սպասվում է, որ արգենտինացի մարզիչը խաղադաշտ դուրս կբերի հետևյալ մեկնարկային կազմը. Նավաս, Ռամոս, Վարան, Կարվախալ, Մարսելո, Կրոոս, Մոդրիչ, Կազեմիրո, Բեյլ, Բենզեմա, Վինիսիուս:
Էռնեստո Վալվերդեի մեկնարկային 11 խաղացողները հավանաբար կլինեն Տեր Շտեգենը,Սեմեդուն, Պիկեն, Ռակիտիչը,Կոուտինյոն, Սուարեսը, Մեսսին, Ալբան, Բուսկետսը,Արթուրը և Լանգլեն:
Իսպանիայի արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Բարսելոնա-Ռեալ» առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 6-ին ժամը 23.55-ին, պատասխան խաղը կկայանա փետրվարի 28-ին: