Հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել
SportՀունառոմեական ոճի մեր ըմբիշները 6 մեդալ են նվաճել Նիսի մրցաշարում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կայքը:
Մինչեւ 55 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր են դարձել Ռուդիկ Մկրտչյանը, 67-ում՝ Կարեն Ասլանյանը, Հրանտ Կալաչյանը (72 կգ) եւ Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ):
Երրորդ տեղը գրավել են Գեւորգ Ղարիբյանը (60 կգ) եւ Արթուր Շահինյանը (97 կգ):
Հայաստանի հավաքականը թիմային պայքարում գրավել է երկրորդ տեղը: