Աթլետիկայի Հայաստանի թիմը մեկնում է Ստամբուլ
SportԱթլետիկայի Հայաստանի թիմը փետրվարի 8-ին կմեկնի Թուրքիայի Ստամբուլ քաղաք, որտեղ կանցկացնի 12-օրյա հավաք:
Մարզումներին կմասնակցեն 10 մարզիկ-մարզուհիներ: Հավաքին կհաջորդի Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունը, որը կավարտվի փետրվարի 17-ին: Մրցումներից հետո հայ աթլետները կշարունակեն մարզումները եւ Երեւան կվերադառնան փետրվարի 22-ին, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Վահագն Ջավախյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն նաեւ մարզիչներ Արսեն Պետրոսյանն ու Գրիգոր Բարսեղյանը: Մրցումներում իրենց ուժերը կփորձեն հեռացատկորդներ, եռացատկորդներ, տարբեր տարածությունների վազորդներ Գայանե Չիլոյանը, Մարիետա Մինասյանը, Մարիաննա Բաղյանը, Լեւոն Աղասյանը, Արամայիս Սարգսյանը, Արտակ Համբարձումյանը, Երվանդ Մկրտչյանը, Նարեկ Ղուկասյանը, Ռոման Ալեքսանյանը եւ Ռազմիկ Մկրտչյանը: