Yerevan, 26.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Իսկական «ոդիսական». ո՞վ է եղել Հոմերոսը և եղե՞լ է արդյոք ընդհանրապես

Lifestyle

Մենք գիտենք, որ...

Հոմերոսը հին հունական պոետ է, և նրա գրչին են պատկանում համաշխարհային գրականության այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսին են «Իլիականը» և «Ոդիսականը»:

Իրականում ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ: Ավելի շուտ, կարելի է ասել՝ անհայտ է՝ արդյոք գոյություն ունեցե՞լ է Հոմերոս անունով կույր պոետ և, եթե գոյություն ունեցել է, արդյոք «Իլիականը» և «Ոդիսականը» պատկանո՞ւմ են նրա գրչին: Համարվում է, որ Հոմերոսը հին հույն էպոսագիր բանաստեղծ է, ըստ ավանդության՝ կույր թափառական երգիչ։ Հոմերոսի գրչին է վերագրվում անտիկ գրականության առաջին և ամենանշանավոր հուշարձանների՝ էպիկական պոեմների ստեղծումը։ «Իլիականը» պատմում է «Տրոյական պատերազմի», իսկ «Ոդիսականը»՝ Իթակեի արքա Ոդիսևսի՝ Տրոյայի անկումից հետո հայրենի երկիր վերադառնալու մասին։ Հոմերոսի կյանքի մասին բազմաթիվ պատմություններ են տարածված եղել հնագույն ժամանակաշրջանում։ Ամենատարածվածն այն է, որ նա եղել է կույր երգիչ և ապրել է Հոնիայում, որը գտնվում է Անատոլիայի կենտրոնական մասում՝ ներկայիս Թուրքիայի տարածքում։ Ժամանակակից գիտնականները դրանք լեգենդներ են համարում։ Հնում 7 քաղաք՝ Սմիրնա, Քիոս, Կոլոֆոն, Սալամիս, Հռոդոս, Արգոս, Աթենք, վիճարկում էին նրա ծննդավայր լինելու պատիվը: Այսինքն, անհայտ է նրա ծննդավայրը: Հոմերոսի ապրելու ժամանակահատվածը ժամանակակից գիտությունը թվագրում է մ.թ.ա. 8–րդ դարին։

Հերոդոտոսի խոսքերով, Հոմերոսը ապրել է իրենից 400 տարի առաջ, ինչն էլ մատնանշում է մ.թ.ա. 850 թվականը։ Անհայտ մի պատմիչ իր աշխատությունում նշել է, որ Հոմերոսն ապրել է Քսերքսեից 22 տարի առաջ. սա էլ մատնանշում է մ.թ.ա. 1102 թվականը։ Այլ հին պատմական աղբյուրներում գրված է, որ Հոմերոսն ապրել է Տրոյական պատերազմի ժամանակ։ Այսինքն, անհայտ է նաև նրա ապրելու ժամանակաշրջանը: Ավանդաբար Հոմերոսը նկարագրվում է որպես կույր։ Ամենայն հավանականությամբ, այս տեսակետը կապ չունի իրականության հետ, այլ իրենից ներկայացնում է անտիկ կենսագրության պոետացում։ «Հոմերոս» բառը նշանակում է «չի տեսնում»։ Քանի որ շատ հայտնի լեգենդար մարգարեներ ու երգիչներ կույր են եղել (օրինակ՝ Թիրեսիասը), ըստ հին տրամաբանության, մարգարեական և բանաստեղծական շնորհք ունեցող Հոմերոսը պետք է նաև կույր լիներ: Բացի այդ, «Ոդիսականում» երգիչ Դեմոդոկոսը կույր է ծնվում, որը նույնպես կարող է ընկալվել որպես ապացույց, որ արհեստածին Հոմերոսը պետք է կույր լիներ։ Հոմերոսական բարբառը ճշգրիտ տեղեկություններ չի տալիս Հոմերոսի ցեղային պատկանելիության մասին, քանի որ այն հին հունարենում իոնական և էոլիական բարբառների խառնուրդ է։ Անհայտ է նաև Հոմերոսի վախճանման վայրը: Միայն հույն հեղինակ Հերոդոտոսն է գրում, որ նա վախճանվել է Կիկլադյան կղզիների Իոս կղզում։ Ասենք, որ Հոմերոսի ոչ մի նկար կամ քանդակ չկա, և չկա տեղեկություն նրա արտաքինի մասին, միայն նշվում է, որ նա թափառական երգիչ է եղել: Ժամանակակից գիտության մեջ գոյություն ունի, այսպես կոչված, «Հոմերոսյան հարցը»: Գիտնականները շարունակում են վիճել, թե ում կողմից, երբ, որտեղ և ինչ պայմաններում են ստեղծվել «Իլիականը» և «Ոդիսականը»։ Ընդհանուր առմամբ, ժամանակակից գիտական կարծիքները բաժանվում են երկու խմբի։ Մի մասը կարծում է, որ «Իլիականը» (որոշ տվյալների համաձայն՝ նաև «Ոդիսականը») մի հանճարեղ գրողի ձեռքի գործ է։ Մյուսները գտնում են, որ այդ ստեղծագործությունները բազմաթիվ գրողների աշխատանքի արդյունք են, և որ «Հոմերոսը» ընդամենը նրանց հավաքական անվանումն է: Կարծիքներ կան նաև, որ պոեմները երկու տարբեր մարդիկ են գրել: Բազմաթիվ հետազոտողներ կարծում են, որ պոեմները սկզբնապես սերնդեսերունդ փոխանցվել են բանավոր կերպով։

«Հոմերոսյան հարցը» այնքան է քննարկվել, որ գործին անգամ կանայք են խառնվել: Մի շարք գիտնականների կարծիքով, «Իլիականի» հեղինակը կին է եղել, քանի որ պոեմում շատ մանրամասն պատմվում է ընտանեկան կենցաղի մասին: Իսկ նման կերպ կարող է գրել միայն կինը: Որպես ապացույց բերվում է մեր թվարկությունից առաջ 12–րդ դարում ապրած մի կնոջ՝ Ֆանտասիային, որը հիշատակվում է որպես Տրոյական պատերազմի և Ոդիսևսի արկածների պատմիչ:

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

 

Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobyan