Քոչարյանը կմնա կալանքի տակ
SocietyՀՀ Վերաքննիչ դատարանը նախագահող դատավոր Մնացական Հարությունյանի որոշմամբ՝ մերժեց պաշտպանական կողմի բողոքը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարաձգելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 18.01.2019 թ․ որոշմամբ, բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին: Դատարանի հիշյալ որոշման դեմ էլ փաստաբանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: