«Արարատ-Արմենիան» երկրորդ հավաքն է սկսել Կիպրոսում եւ կխաղա «Ուրալի» հետ
Sport«Արարատ-Արմենիան» Կիպրոսում սկսել է երկրորդ մարզումային հավաքը, որը կտեւի մինչեւ փետրվարի 21-ը:
Վարդան Մինասյանի գլխավորած թիմը փետրվարի 12-ին ստուգողական հանդիպում կանցկացնի ռուսական «Ուրալի» հետ, որի կազմում հանդես է գալիս նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը:
Հիշեցնենք, որ առաջին մարզումային հավաքի ժամանակ «Արարատ-Արմենիան» 3:1 հաշվով հաղթեց Կիպրոսի «Ակրիտաս Չլորակասին» եւ 2:0 հաշվով՝ «Դիգենիս Օրոկլինիսին», ոչ ոքի (1:1) ավարտեց հանդիպումը ռուսական «Ուֆայի» հետ: