Ինչու՞ է ամուսնալուծվել Անի Լորակը
LifestyleԵրգչուհի Անի Լորակը ամուսնալուծվել է այս տարվա հունվարի վերջին: Վերջերս ի հայտ են եկել նոր, բացառիկ մանրամասներ ամուսնալուծության պատճառների մասին,- գրում է Օrer.am- ը` հղում անելով dni.ru- ին:
Համացանցում հայտնվել է ամուսնալուծությունը վկայող փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ Անի Լորակը ամուսնությունից հետո չի փոխել ազգանունը, ինչպես նաև նշվում է բավականին հետաքրքիր փաստ, որ զույգը դադարել է համատեղ ապրել ամուսնալուծությունից երկու տարի առաջ: Որպես ամուսնալուծության պատճառներ նշվում են ` սիրո, հարգանքի, վստահության բացակայություն, ինչպես նաև տարբեր հայացքներ ընտանեկան կյանքի վերաբերյալ:
Ամուսնալուծության մասին լուրերը տարածվեցին, երբ համացանցում հայտնվեց տեսանյութ Լորակի ամուսնու և անծանոթ աղջկա մասնակցությամբ: Ըստ լրատվամիջոցների՝ Անիի ամուսինը մեկ անգամ չէ, որ դավաճանել է կնոջը:
